Սիդնեյի արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի անոթային վիրաբույժը վիրահատություններ կիրականացնի «Աստղիկ» բկ-ում
ՏեսանյութերԱստղիկ բկ-ն շարունակում է միջազգային փորձն ու գիտելիքները համատեղելով լավագույն եւ եզակի բուժծառայություններ մատուցել կենտրոն դիմաց ցանկացած պացիենտի: Այդ ճանապարհին չխնայելով եւ ոչ մի ռեսուրս եւ հնարավորություն:
Այս անգամ Աստղիկ բկ-ն ընդառաջ է գնում անոթային լրջագույն խնդիրներ ունեցող հհիվանդներին, նրանց հնարավություն ընձեռնելով ախտորոշվել, բուժվել եւ վիրահատվել ոչ միայն բկ-ի բարձրակարգ մասնագետների, այլ նաեւ միջազգային ճանաչում ունեցող անոթային վիրաբույժի մոտ: Հունիսի 3-ից 20-ը Աստղիկ բկ է այցելելու Սիդնեյի արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը:
Մինչ հայտնի անոթային վիրաբույժի մատուցած եզակի ծառայություններին անդրադառնալը, «Աստղիկ» բկ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Էդուարդ Աղիյանը ներկայացրեց Րաֆֆի Քասաբյանի անցած ուղղին եւ այն բարդագույն վիրահատությունները, որոնք իրականացվել են բժշկի ձեռամբ:
Բժիշկն իրականացնելու է բոլոր տեսակի անոթային խնդիրներով պացիենտների բուժում ու վիրահատություններ: Առաջնային խորհրդատվությունն Աստղիկ բկ-ի մասնագետի մոտ անվճար է: Խորհրդատվության անհրաժեշտ է մոտենալ մինչև հունիսի 3-ը։