Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստները Ավագանու մանդատներն աշնանն են հաշվելու Սիցիլիա դարձած իմ Հայաստան Նի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔ Իսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔ Խոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրա Իրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվել Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ Եվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. Զախարովա

Ժամանակը ցույց կտա՝ ինչ եզրահանգումներ անել. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Ներքաղաքական

2805Hrant-2+

«ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԻՆՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ». ՀՀ-ՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 2020 թվականիի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտի, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Ըստ նրա` այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, մինչդեռ նրա գնահատմամբ՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել իրենք իրենց մեջ վաղուց Լեռնային Ղարաբաղի հարցը փակել են։ Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԻ հետ:

— Պարոն դեսպան, ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վերոնշյալ հայտարարությանը:

— Ես դիվանագետ եմ եւ գնահատականներ չեմ տա: Հիմա չեմ խոսի այդ մասին: Ժամանակը ցույց կտա, թե ինչ քաղաքական գնահատականներ պետք է տալ եւ ինչ եզրահանգումներ անել:

— Հայաստանում բավական սուր ընկալվեց այն, որ Ձեր նախագահը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասում էր, թե հիշել է իրենց զրույցը 44-օրյա պատերազմից առաջ՝ որակելով այն ադրբեջանցիների համար «ազատագրական պատերազմ»: Ավելին՝ նա նշել էր, որ այդ ժամանակ իրենք եզրակացրել էին, որ պատերազմում կարելի է հաղթել։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

Ի դեպ, այդ հայտարարությունն այդքան էլ սուր չընդունվեց: Ընդհանրապես ես կարծում եմ, որ յուրաքանչյու երկիր, երկրի ղեկավարություն իրավունք ունի անել այն, ինչ համարում է ճիշտ: Կարեւորը, որ դա չլինի՝ ի վնաս այլ երկրի: Այնպես որ, չէի ասի, թե եղավ խիստ արձագանք, ես դա չեմ տեսել: Նույն կերպ եւ Հայաստանի ղեկավարությունը անում է քայլեր, որոնք ինչ-որ մեկին կարող է դուր չի գալիս, բայց դա նրանց իրավունքն է: Սա յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է:

— Կա կարծիք, թե Բելառուսի նախագահի նման հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ինչ-ինչ հարցեր քննարկել…

— Իմ նախագահը՝ Ալեքսանդր Գրիգորիչ Լուկաշենկոն, իրավունք ունի ասել եւ անել այն, ինչ համարում է ճիշտ: Իմ գործը՝ որպես դիվագահետի, կատարելն է նրա հրամանները: Սահմանափակվենք այսքանով:

— Առհասարակ, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ հարցեր, խնդիրներ կան այսօր հայ-բելառուսական հարաբերություններում:

— Ես գտնում եմ, որ առանց խնդիրներ հարաբերություններ չեն լինում, նույնիսկ` ամենալավ դասավորության դեպքում: Բայց այսօր ես, իմ դերը, որպես Բելառուսի դեսպան, տեսնում եմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ: Եթե նայենք վերջին տարիների զարգացումներին, մենք ավելացրել ենք ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ավելի քան 4 անգամ: Ես համարում եմ, որ սա կարեւոր է: Մեր նախագահը մշտապես ասում է՝ եթե լինի նորմալ տնտեսություն, ուրեմն՝ ամեն ինչ կլինի երկրում լավ, եւ քաղաքական հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել: Դրա համար ես կարծում եմ, որ դիվանագետներիս առաջադրանքն է առաջին հերթին զարգացնել տնտեսական հարաբերությունները:

— Իսկ որքանո՞վ են Բելառուսի արտադրողները հետաքրքրված հայկական շուկայով:

— Դուք գիտեք, թե ինչ է նշանակում բելառուսական արտադրանք, շատ որակյալ են, գիտեմ, որ հայերը շատ են սիրում: Մենք ջանում ենք բավարարել շուկան այնքան, որքան հնարավոր է, որովհետեւ լոգիստիկան է բարդ: Մենք նախորդ տարի բացեցինք համատեղ արտադրություն՝ Վայոց ձորում, Երեւանում եւս պատրաստվում ենք: Հայ-բելառուսական վերելակներն այսօր պատրաստվում են մի մասն այստեղ, մեծ մասը՝ Բելառուսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստներըԱվագանու մանդատներն աշնանն են հաշվելուՍիցիլիա դարձած իմ ՀայաստանՆի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբՄրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամԵրկար ժամանակ լույս չի լինի«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնումՆյու Յորքում ուկրաինական պաշտպանությունը գրեթե փլուզվել է. ռազմական աղբյուրներԱՄՆ-ում վերջապես կարողացան գտնել երկրի նախագահին (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ագրարայինի մասնաշենքը՝ ֆրանսիական համալսարանի՞ն«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու գործով 6 կալանավորվածներին. ժամկետները մոտենում են ավարտինԻլոն Մասկի սարսափելի ողբերգությունը. «Որդիս «սպանված» է» (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ռուսական բանակը գրոհում է Մաքսիմիլյանովկա՝ ճեղքելով 3 կմ և մտնելով կենտրոն (MAP)Մերձավոր Արևելքում մեծ պատերազմն անխուսափելի է. Forbes⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թե ասա` ընկեր Արթուր, բա քեզ պե՞տք էր. ԶԱՐՄԱՆՔՉլնեմ, չիմանամ գնացել եք տաք երկրներ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻՉ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄՈ՛չ Եվրոպան է ցանկանում հովանավոր լինել այս խաղաղության պայմանագրին, ո՛չ էլ` ԱՄՆ-ն. Իսրայելյան ԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода