Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ)

Այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ երթի մասնակիցները մինչ այդ կառավարական ամառանոցի մոտ էին, որտեղ Բագրատ Սրբազանն ակնկալում էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների մոտ գնալուց առաջ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքը, որի ժամանակ հայտարարվել է, որ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է:
Նա նշել է, որ Վեհափառ Հայրապետին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը: