Առաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ) Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվ Կլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian info Կրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացել Դատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնան Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին Բագրատ Սրբազանը կմեկնի Կիրանց ՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել է Հայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ Միրզոյան Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջը

«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum-ը

Տնտեսություն

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ Armenian Business Forum 2024-ը, որը Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների երկկողմ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդման հիմնական բիզնես հարթակ դարձավ: Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ գործարարների ասոցիացիայի» (ՀԳԱ) կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Այս տարի ֆորումը համախմբել էր շուրջ չորս հարյուր մասնակիցների Հայաստանից և Ռուսաստանից, ինչպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ սկսնակ ձեռներեցների: Ծրագրի շրջանակում անցկացվեցին պանելային քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, շնորհանդեսներ և նախագծերի քննարկումներ:

Բացելով ֆորումը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ՝ Սամվել Կարապետյանն ընդգծեց Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդման կարևորությունը. «Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ Մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է։ Համախմբվենք և «կամուրջ» դառնանք մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել քաղաքական, գործարար և մշակութային հանրության բոլոր մակարդակներում այն սերտ երկխոսությունը, որը ձևավորվել է մեր երկու երկրների միջև երկար տարիների հարաբերությունների ընթացքում: Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտի ռուս-հայկական համագործակցության մասնակիցների համակարգված աշխատանքին, գործընկերության զարգացմանը և համագործակցությանը: Եվ, իմ կարծիքով, այստեղ կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»։

Բացի այդ, ՀԳԱ նախագահն ընդգծեց սփյուռքի կարևոր դերը՝ որպես երկկողմ համագործակցության հիմք. «Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի: Ուժեղ սփյուռքն ամուր հենարան է Հայաստանի համար: Ուզում եմ նաև ուշադրությունը հրավիրել սփյուռքի առաջ կանգնած պատասխանատվության աստիճանի վրա՝ դա վստահելի գործընկերներ լինելու սփյուռքի պարտավորությունն է»։

Բիզնես միջոցառման մասնակիցները «Հայ-ռուսական ինտեգրում՝ նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության արդի ասպեկտները, ինչպես նաև ամփոփեցին Հայ գործարարների ասոցիացիայի անցած տարվա գործունեությունը: Քննարկմանը մասնակցում էին ՀԳԱ նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ՝ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ՝ Կամո Ավագումյանը, Comedy Club production -ի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ՝ Տիգրան Սարգսյանը և երկու երկրների գործարար աշխարհի այլ ներկայացուցիչներ։

Սամվել Կարապետյանը կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական օրակարգի արդի և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ամրապնդել փոխվստահությունը, ձգտել խորացնել տարբեր ոլորտներում գործարար կապերն ու երկխոսությունը։ «Փոխշահավետ պայմաններով միմյանց լսելը, հարգելը և փոխըմբռնումը՝ ահա սրանք պետք է դրվեն մեր հարաբերությունների հիմքում»,- նշեց Կարապետյանը։

Առաջին բիզնես ֆորումն անցկացվեց 2021 թվականին՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր Հայաստանում ներդրումային ծրագրի իրականացման մասին։ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն իր խոսքում հայտնեց, որ ծրագրի բոլոր նախանշված կետերն ավարտված են, ինչպես նաև զեկուցեց ընկերությունների խմբի կողմից այս ընթացքում մեկնարկած նոր ծրագրերի մասին։

Դրանցից հիմնականը Հայաստանի Հրազդան քաղաքում նոր ՋԷԿ-ի կառուցումն էր և Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի՝ Սևան -Հրազդան կասկադի արդիականացումը։

2022 թ-ին բացվեց Հայաստանի ծանր արդյունաբերության ոլորտում վերջին տասնամյակի ամենախոշոր նախագծերից մեկը՝ T-METAL ապրանքանիշի ներքո մետաղագործական նոր գործարանը։ Ձեռնարկությունը կկարողանա լուծել ոչ միայն երկրում պողպատի սակավության խնդիրը, այլև թույլ կտա արտահանել այն։ Այդ գործարանը գրեթե 200000 քառ. մ արտադրական և պահեստային տարածք է՝ դեպի հայկական երկաթուղի մուտքով, որն իր հերթին միանում է Վրաստանի Փոթիի գլխավոր ծովային նավահանգստին։ Սա Հայաստանի տնտեսության համար մի կարևոր և որակական թռիչք է, որը պետք է խթանի երկրի ողջ արդյունաբերության զարգացումը։

Անցյալ տարի բացված մեկ այլ համակարգ ձևավորող ձեռնարկություններից է AMPER ուժային տրանսֆորմատորների գործարանը: Բացի այդ, պարոն Կարապետյանը խոսեց տարածաշրջանում պղնձի էլեկտրոլիտային զտման եղնակով առաջին ձեռնարկության ստեղծման մասին։

Նարեկ Կարապետյանը խոսեց նաև թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերի մասին. այս ընթացքում ընդլայնվել են Լոռու մարզի TASHIR KAR տեքստիլ կոմբինատի արտադրական հզորությունները։ Այս նախագիծը մի կարևոր սոցիալական գործառույթ է իրականացնում՝ ապահովում է մարզի բնակչության զբաղվածությունը. վերջին երկու տարիների ընթացքում, աշխատողների թիվն ավելացել է 2,5 անգամ և կազմել 300 մարդ։

Ծրագրեր են իրականացվել նաև զբոսաշրջության ոլորտում. 2024 թվականին Իջևան քաղաքում բացվել է հյուրանոց, իսկ Տաշիր քաղաքում ևս մեկը գտնվում է ավարտական փուլում։ Մշակույթի ոլորտում ամենասպասված նախագիծը Երևանի կրկեսն է, որի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։

Բացի Հայաստանի առևտրային հատվածում ներդրումներ կատարելուց, տարիների ընթացքում ընկերությունն առաջնահերթություն է տվել կորպորատիվ պատասխանատվությանը և աջակցում է երկրում տարբեր բարեգործական ծրագրերի, որտեղ միայն վերջին մեկ տարում Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում վերակառուցվել է 146 վնասված և ավերված տուն: Բացի այդ, «Տաշիրը» լիովին իր խնամքի տակ է առել Արցախից բռնի տեղահանված մի քանի հազար բնակիչների։ Այդ աջակցությունը շարունակվում է մինչ օրս։

Սամվել Կարապետյանը նշեց, որ արցախցիներին օգնելը շարունակելու է մնալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնահերթությունը, և կոչ արեց հայրենակիցներին եւս առավելագույն բոլոր հնարավոր մասնակցություն ու աջակցություն ցուցաբերել։

ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հայ գործարարների ասոցիացիա

Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ աշխարհի հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով:

Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել միմյանց հետ, և մինչ օրս շարունակական աշխատանք են տանում դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

Ակտիվ բիզնես ցանցի ստեղծումը Ասոցիացիայի ռազմավարական նպատակն է: Արդեն իսկ բացառիկ պայմանագրեր են կնքվել տարբեր երկրների գործարար համայնքների, պետական կառույցների և առաջատար ընկերությունների հետ։

Ասոցիացիայի անդամները ոչ միայն ներկայիս հաջողակ ձեռներեցներն են, այլ նաև ապագա գործարարներ, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է մշակել:

armassociation.com

«Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը ռուսաստանյան ամենախոշոր դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական խումբն է, որը ներառում է մոտ 200 ընկերություններ և ձեռնարկություններ, որոնք գործում են Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին և 25 տարի շարունակ, «Տաշիրն» անշեղորեն ավելացնում է իր ակտիվները Ռուսաստանի շինարարության և զարգացման շուկայում՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսն այլ՝ ֆինանսական, էներգետիկայի, արդյունաբերության, մանրածախ առևտրի և ռեստորանային բիզնեսի, զվարճանքի և այլ ոլորտներում: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարևան երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Առաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ)Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվԿլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian infoԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացելԴատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնանԳառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն ՊետրոսյանինԲագրատ Սրբազանը կմեկնի ԿիրանցՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել էՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ ՄիրզոյանՍերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջըԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԸնթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)Միշտ հաղթում է հոգեպես ամուրը եւ կամք ունեցողը. ՀՀԿ ԵԿ ղեկավարը հիշեցրել է 3-րդ նախագահի խոսքը1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար ԵրևանումՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինՇարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետոԿկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան ԲադասյանԻնքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում. Le Figaro-ի փոխտնօրենՄոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆՇՏԱՊ. Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարելՏոն Ս. թարգմանիչներ Սահակի և ՄեսրոպիԵղվարդում կրակոց է հնչել. հարեւանները բահերով հարվածել են իրար. ինչն է եղել պատճառը.ArmLur.am80 տարեկան հասակում վախճանվել է Վիոլետա ԳևորգյանըՀայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումներըԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)Փաշինյանական իրականությունում Ադրբեջանի ագրեսիային պատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումովՔրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնիցՀունիսի 20-ի աստղագուշակԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀունիսի 20. Օրվա խորհուրդԲաքուն հոգեխանգարմունքի մեջ է ընկել ու սպառնում է պատերազմով՝ կամ-կամԻրավական հարթության մեջ պետք է տրվի հստակ գնահատական.մոնտաժ է, թե մոնտաժ չէ՞ դաշտ նետված Ձայնագրությունը «Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»«Հրապարակ». «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի«Ժողովուրդ». Ծխախոտային շուկայում քաոսը շարունակվում է. Սպիտակ տուփեր, մաքսանենգ ապրանք և այլնՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումըՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս«Փաստ». «Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվենՍարգիս Գալստյանի կինը ոչ ոքի հետ չի շփվում. Նոր մանրամասներ«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода