Վաղը ժամը ութից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազան

Այսօր հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ հնարավոր է՝ այլևս այսօր հնարավորություն չունենա ելույթ ունենալու, ոստի վաղվա գործողությունների մասին հայտարարում է հիմա:
՛՛Մենք նախատեսել ենք ողջ ժամանակի համար, որքան որ պահանջված է, մեր գործողություններն իրականացնել: Եթե մեր պահանջները չեն իրականանում, առավոտյան ժամը ութին անհնազանդության, մեր բողոքի գործողություններով յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ստիպելու ենո հաշվի նստել ժողովրդի իշխանության և պահանջների հետ:
Միգուցե տեխնիկական և այլ պահանջներ լինեն, այդուհանդերձ, հորդորում եմ շատ պարտաճանաչ կերպով հետևել մեր ցուցումներին:
Բագրատ Սրբազանը նաև հայտարարեց, որ այս պահին ժողովրդի հետ շարժվում է դեպի կառավարական ամառանոցներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիխելու ակնկալիքով: