Արդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ Լիտվայում Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Առաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ) Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվ Կլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian info Կրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացել Դատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնան

Աղետը սկսվեց գիշերը. Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղ

Դեբետ գետի վարարման հետեւանքով Ալավերդու Քարկոփ բնակավայրի բնակիչները դեռ գիշերվանից տարհանվել են գյուղից Ճոճկան բնակավայր, այս պահին բնակավայրը ամբողջովին հեղեղված է: Քարկոփի վարչական շրջանի ղեկավար Հերմինե Պետրոսյանը մանարամասներ պատմեց իրենց տարհանումից եւ գյուղի հեղեղումից:

«Գիշերով սկսվեց։ Արթնացա, վազքի մեջ, չէի հասկանում՝ ինչ ա կատարվում։ Տեսա՝ գետը հունից դուրս եկավ, շենքի բակերն էր լցվում։ Բնակիչներին սկսեցին հատուկ տեխնիկայով տարհանել գիշերվա ընթացքում, լույս չունեինք։ Ահավոր խառնաշփոթ վիճակում էինք։ Բնակիչներին բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի այս պահին։ Այն մարդիկ են, որոնք հիվանդ են կամ ի վիճակի չեն եղել պատուհանով տեղափոխել։ Մտածել են, որ կարող է ջուրը իջնի։ Տարհանել ենք 256-257 հոգի։ Կարծեմ՝ կամուրջն է փլուզվել, դեռ չենք կարողանում կողմնորոշվել, ոչովհետև ջուրը թույլ չի տալիս տեսնել ամեն ինչը։ Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղ»,- պատմեց նա։

Պետրոսյանի խոսքով` ջուրը առաջին հարկերն է հեղեղվել, մեքենաները, սակայն գիշերով չենք կարողացել ամբողջական պատկերը տեսնել.  «Հիմա լուսացել է, բայց տեղեկությունները մեր տղաներից եմ իմանում։ Մինչև ջուրը չիջնի ոչ մի բան հստակ չեմ կարող ասել։ Այս պահի դրությամբ ասում են՝ մեկ մետր իջել է ջրի մակարդակը, բայց ջուրը գյուղի կենտրոնով հոսում է։ Այս պահին գյուղ տանող ճանապարհ չկա, ԱԻՆ-ն էլ չի կարողացել մտնել գյուղ, ինչ արել են, մեր տղաներն են արել, տեխնիկայով տարհանել են։ Մեր ուժերով ենք տարհանվել, տեխնիկան ուղարկել է մեր կոմունալ ծառայությունը, բայց ամբողջությամբ մեր տղաներն են Ճոճկանից իջել օգնել, տեղացիները»։

Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ բարեբախտաբար իրենց համայնքից զոհեր, տուժածներ չկան։ «Դեռ չգիտենք՝ ինչպես պետք է տարհանվեն, քանի որ մարդիկ կան՝ տեխնիկայով չեն կարող պատուհանով դուրս գալ։ Այս պահին մենք մնում ենք Ճոճկանում գյուղացիների տներում»,-ասաց նա:

Հիշեցնենք. Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը:

 Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):



Արդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումըՄոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԵՎՐՈ-2024. Սերբիայի և Սլովենիայի հավաքականները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցերԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերումԱռաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ)Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվԿլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian infoԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացելԴատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնանԳառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն ՊետրոսյանինԲագրատ Սրբազանը կմեկնի ԿիրանցՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել էՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ ՄիրզոյանՍերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջըԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԸնթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)Միշտ հաղթում է հոգեպես ամուրը եւ կամք ունեցողը. ՀՀԿ ԵԿ ղեկավարը հիշեցրել է 3-րդ նախագահի խոսքը1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար ԵրևանումՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինՇարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետոԿկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան ԲադասյանԻնքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում. Le Figaro-ի փոխտնօրենՄոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆՇՏԱՊ. Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարելՏոն Ս. թարգմանիչներ Սահակի և ՄեսրոպիԵղվարդում կրակոց է հնչել. հարեւանները բահերով հարվածել են իրար. ինչն է եղել պատճառը.ArmLur.am80 տարեկան հասակում վախճանվել է Վիոլետա ԳևորգյանըՀայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումներըԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)Փաշինյանական իրականությունում Ադրբեջանի ագրեսիային պատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումովՔրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնիցՀունիսի 20-ի աստղագուշակԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀունիսի 20. Օրվա խորհուրդԲաքուն հոգեխանգարմունքի մեջ է ընկել ու սպառնում է պատերազմով՝ կամ-կամԻրավական հարթության մեջ պետք է տրվի հստակ գնահատական.մոնտաժ է, թե մոնտաժ չէ՞ դաշտ նետված Ձայնագրությունը «Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»«Հրապարակ». «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի«Ժողովուրդ». Ծխախոտային շուկայում քաոսը շարունակվում է. Սպիտակ տուփեր, մաքսանենգ ապրանք և այլն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода