Իրանում համազգային սուգ է հայտարարվել
ՄիջազգայինԻրանում համազգային սուգ է հայտարարվել նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին, ըստ Report-ի, հայտնել են իրանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ Իրանի նախագահը։
Բացի Ռայիսիից, ուղղաթիռում եղել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը: