Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում առգրավել են իսրայելական տանկեր: Նավի վրա վայրէջք են կատարել հատուկ ջոկատայինները։
Առևանգված MSC ARIES նավը կրում է պորտուգալական դրոշ, բայց կապված է Zodiac խմբի հետ, որը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Էյել Օֆերին:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն հեռավորության վրա։ Բրիտանական իշխանությունները դա անվանել են «տարածաշրջանային գրավում»:
Նավը ԱՄԷ-ից ուղեւորվում էր Հնդկաստան։ Պաշտոնական Թեհրանը դեռ չի մեկնաբանել լցանավի առգրավումը։