Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը ՊՍԺ-ն Մբապեին բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանը Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները «Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ) Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Վահրամ Սահակյանը եւ  իր «Հայոց պատմությունը»

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Սահակյան, «Հայոց պատմություն» վերնագրով գիրք գրելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

— Դե, 2022 թվականի վերջերին, տեսնելով, թե ինչ թափով են սկսել պատմությունն աղավաղել, այսինքն՝ նկատելով նման ստորագույն օրակարգերի տարածումը՝ «Արցախը նախկիններն են հանձնել» «Ռուսն ա մեղավոր», «Շուշին հայկական չի», «20 տարի ձեզ թալանել են»՝ որոշեցի նկարագրել անկախության պատմությունը՝ սկսած 88 թվականից եւ վերջացրած 2024-ի մարտ ամսով։ Գիրքը զուտ տարեգրություն չէ, նա քաղաքական չէ, նա ժողովրդական է, եւ այնտեղ շատ մատչելի, անգամ ժողովրդական լեզվով նկարագրված է հայ մարդկանց անցած ուղին, նրանց կենցաղը, նրանց արժեքները, նրանց վերաբերմունքը անկախության, դժվարությունների, նավթի, ֆուջիկայի, դվիժոկի, բողոքի ցույցերի, «Ձեզ թալանել են» ասող սրիկաների, «Ձեզ թալանել են» ասածին հավատացողների, պատերազմների, հեղափոխությունների եւ կործանման պատճառների մասին։

Գրքում ամենաշատը բացասակա՞ն, թե՞ դրական կերպարներ են:

— Գրքում անուններ չկան եւ հնարված կերպարներ չկան, ամենաշատը կարող է նշված լինել «Սպարապետը», «ՆԳ նախարարը», «Առաջին նախագահը», «Երկրորդ նախագահը», այսպես։ Կարեւորը նրանք չեն, կարեւորը հասարակ քաղաքացու վերաբերմունքն է դեպի այս ամեն ինչը։

Իսկ հենց «Արցախը նախկիններն են հանձնել» օրակարգի թելադրման մասին ինչպե՞ս եք արտահայտվել:

— Պատասխանելու փոխարեն, ավելի լավ է ես գրքի վերջին մասից մի հատված մեջբերեմ՝ «…Հետաքրքրական է, թե ի՞նչ էր թվում պատմական կեղծիքներ տարածողներին։ Իրենց թվում էր, որ կարող են երկու տարի շարունակ կրկնել, թե իբր Արցախը նախկիններն են հանձնել, Արցախը ռուսներն են հանձնել, ու դա կարող էր մտնել հայոց պատմության մե՞ջ։ Այսինքն, իրենց կարծիքով, պատմության մեջ կարող էր գրվել, որ «1990 թվականից մինչեւ 2018 թվականի ՀՀ իշխանությունները հանկարծ զարթնեցին եւ 2023 թվականին, չունենալով ոչ մի իշխանություն, չունենալով ոչ մի պետական լծակ՝ բռնեցին Արցախը հանձնեցին Ադրբեջանին»։ Ոչ։ Պատմության մեջ մնաց սրա նման բան. «2020-ից 2024 թվականներին, հայաստանյան քաղաքական դաշտ ներխուժած որոշանձինք ցանկանում էին մոլորյալ եւ վախեցած հանրությանը համոզել, որ տվյալ ժամանակաշրջանում, երկրի արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած ցանկացած բացասական երեւույթ (պատերազմ, պարտություն, տարածքների կորուստ, Արցախի հանձնում) կատարել են դրանից առաջ իշխանության եղած մարդիկ, բայց քանի որ նրանց դուրս տվածը հիվանդագին զառանցանք էր՝ այն մոռացվեց ու ջնջվեց»։

Հայի այսօրվա Ձեր բնութագիրը ո՞րն է:

— Այսօրվա հայն ավելի սարսափելի բան է, քան 1915 թվականին թուրքը եւ ոչ թե նրա համար, որ նրանց պես վայրենի է կամ մարդասպան, այլ ուղղակի նրանք ոչ մի պարագայում իրենց հողը չեն համարի ուրիշինը, իսկ սրանք, ինչպես տեսանք 2021-ին, 2022-ին՝ հազարներով դուրս էին եկել հրապարակներն ու ասում էին. «Շուշին ադրբեջանական հող ա, մերը չի, տվել ա՝ լավ ա արել»։ Աշխարհում չկա մի ազգ, որն իր տարածքները հանձնողի արարքի մասին ասի «լավ ա արել»։ Ու էլի կան հարյուրավոր օրինակներ, գրքում կկարդաք։

Ամենաշատն ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

— Ես հունից դուրս եկած եմ ծնվել, ես էլ տեղ չունեմ դուրս գալու։

Տրանսպորտի թանկացումը, վարչապետի` արտերկրում աշխատողների վերաբերյալ հայտնի ելույթը մարդկանց մեջ մեծ վրդովմունք առաջացրեց: Եղավ կապիտուլյացիա, զոհեր, գերիներ, ի՞նչ եք կարծում՝ համարժե՞ք էր մեր հասարակության արձագանքն այս ամենին:

— Թանկացումը վերաբերում է փողին, իսկ ես այնպիսի դաստիարակություն եմ ստացել, որ փողի մասին խոսելն ինձ համար անվայելուչ բան է։ Ինչ վերաբերում է, որ հասարակությունը պիտի աղմուկ բարձրացներ, բայց չբարձացրեց՝ ասեմ, որ այս հասարակությունը երբեք դուրս չի գա պայքարի, մինչեւ իրենց չհանեն։ Նորից բերեմ գրքից օրինակ. «Խնդիրն այն է, որ երբ հայ ժողովուրդը 80 -100.000-ով դուրս է գալիս փողոց՝ կնշանակի, որ էստեղ պետք է մտածել, որ ինքնաբուխ կերպով դուրս է եկել նրանց 40 տոկոսը, իսկ մնացածին հանել են։ Ընդհանուրում. հայ ժողովուրդը ծանր ժողովուրդ է, ավելի ճիշտ՝ ծանր ու թեթեւ անող ժողովուրդ է, եւ նա ինքն իրեն դժվարությամբ է շարժում։ Ու նաեւ բանիմաց է եւ իմաստուն։ Նա լավ հասկանում է, որ աշխարհում չկա այնպիսի իղձ, երազանք, ցանկություն, նպատակ, պոռթկում, հոգու ճիչ, նախնիների կանչ, զարթոնքի թրթիռ, որ իր մեծամասնությանը ստիպի իր մեծամասնական հետույքը տեղից պոկել ու հանել փողոց»։

Ո՞վ է Ձեր ներկայացումների հիմնական հանդիսատեսն այսօր:

— Լավ մարդիկ են իմ հանդիսատեսը, եւ ես այդ լավ մարդկանց տեղեկացնում են, որ հենց հիմա պատրաստվեն մարտի 30-ի ներկայացմանը, դա «Հենց այսօրվա հայն է», բայց դա 2024-ի գարնան հենց այդօրվա հայն է։

Իսկ ե՞րբ կկայանա գրքի շնորհանդեսը։

— Գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլին, բայց ապրիլի քանիսին, որտեղ եւ որ ժամին՝ ես կհայտարարեմ ընդամենը մեկ անգամ՝ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման վերջում։ Այսինքն՝ միայն հանդիսատեսը կիմանա, թե երբ է շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ի «Հենց այսօրվա հայը» ներկայացման տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց, մտնելով տոմսարկղ.ամ կամ զանգահարելով 060 276 000:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումըՊՍԺ-ն Մբապեին բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանըԲոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարարԿոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանելՄեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա ԱնդրեասյանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում էUcom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրըԱշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներըՇոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն ԸնըԷկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian infoԳեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանցԹվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջիԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետըՍեպտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. ԼուսանկարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փոխարժեքը Սեպտեմբերի 13-ինԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինի․ մանրամասներՄենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարարԼույս չի լինիՋուր չի լինիՊոկրովսկում խոցվել է ուկրաինական երկրորդ ռազմավարական կամուրջըՉեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդներն ըստ սուպերհամակարգչի Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնումՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 13ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվելԲայդենի վարչակազմում պառակտում կա. թույլ տա՞լ Կիևին ԱՄՆ-ի զենքով հարվածել Ռուսաստանի խորքերին. Financial Times«Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում«Հրապարակ». Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Ժողովուրդ». Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցըTime-ը մոդելավորել է միջուկային պատերազմ ՌԴ և ԱՄՆ միջև` հիշեցնելով, որ նման սցենարը դարձել է միանգամայն ռեալ (Տեսանյութ)Պուտինի հայտարարությունը շատ ծանր մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում (Տեսանյութ)Մագնիսական փոթորկը գագաթնակետին հասավ այս գիշեր«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներիԳողացել են Բրիտանիայի ՆԳ նախարարի դրամապանակը... ոստիկանական կոնֆերանսի ժամանակԿուրսկում նոր ուղղությունից ճեղքելու ուկրաինական մի քանի փորձերը ձախողվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ռուսական բանակը ճեղքել է դեպի Օստրոյ (MAP)Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ ԱվդալյանՀրապարակվել է հինգ լավագույն հեռուստացույցների ընտրանինԻրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»Vivo ընկերությունը հայտարարել է Vivo T3 բջջային սարքերի նոր հավելման տարբերակըԱմերիկուհու տեսողությունը՝ «Բիոնիկական աչքերը» վերադարձրել են 3D տպիչի օգնությամբ՝ ուսանողները պատրաստել են ռոբոտացված ձեռքԼեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը․ Լուկաշենկո

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода