Ճի՞շտ է, որ նշանի մատանին 40 օր պետք չէ մատից հանել
Հասարակություն
Հարց - Ճի՞շտ է, որ նշանադրության օրը կրած մատանին 40 օր չի կարելի մատից հանել։
Պատասխան - Մատանին, որը ցույց է տալիս աղջկա նշանադրությունը, պետք է մնա աջ ձեռքի մատնեմատին մինչև ամուսնությունը։ Երբ այն օրհնվում է եկեղեցում, այն աջ մատնեմատից տեղափոխվում է ձախ մատնեմատ։ Մատանին կարելի է հանել և նորից դնել ամենօրյա օգտագործման համար։
Տեր-Շմավոն Ղևոնդյան