«Ավդեևկան միայն սկիզբն է Ռուսաստանի Դաշնության կողմից նոր ծավալուն հարձակման, մենք պետք է պատրաստվենք ավելի մեծ մասշտաբի»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի 3-րդ բրիգադի հրամանատարը։
Ոչինչ չէր կարող փրկել Ավդեևկային, այժմ դա ամենադժվար հատվածն է ճակատում։ Ավդեեւկայից ծանր էր միայն Մարիուպոլը։ Ահա այսպես է արդարացնում հրամանատար` քաղաքից իր ղեկավարած ստերաբաժանման փոխուստը:
«Ամեն օր մենք գրեթե շրջապատված էինք։ Ավդեեւկայում դիրքերը շրջափակվել են 6-7 անգամ։ Վերջին 3 օրերին ռուսները շատ ինտենսիվ խցանում են հաղորդակցությունները։ Հրամանատարության հետ կապի մեջ մտնելու տարբերակ չկար, և շատ դեպքերում մենք ինքներս էինք որոշում, թե ինչպես վարվենք»,- եզրափակել է ուկրաինացի զինյալը։