«ՊԱՅՔԱՐԵԼ Է ՔԱՋԱԲԱՐ ՈՒ ԱՆՄԱՀԱՑԵԼ ԵՂՆԻԿՆԵՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐԿԱԴԻ ՓԱԼԻԿՅԱՆ
Հասարակություն
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ, ցավոք հազարավոր զոհեր ունեցանք։ Նրանք անմահացան, որ ապրի հայրենիքը։ Բազմաթիվ երիտասարդներ, հանուն մեր այսօրվա համար, չխնայեցին ամենաթանկը, իրենց կյանքը, նրանցից մեկն էլ անմահ հերոս ԱՐԿԱԴԻ ՓԱԼԻԿՅԱՆՆ էր։ Երեկ, մարտի 1-ը, նրա ծննդյան օրն էր, կդառնար 23-տարեկան։Ավաղ, նրա բոլոր երազանքները մնացին անկատար։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Արկադին ծնվել էր 2001 թվականին, Արարատի մարզի Այգեպատ գյուղում։ Նրա բարեկամուհին, Iravunk. com-ի հետ զրույցում նշեց. «Արկադին, 2019 թվականին էր մեկնել Հայոց բանակ ծառայության։ Ծառայում էր ԼՂՀ Մատաղիսի զորամասում, եղել է հետախույզ - դիպուկահար։ Բարեխիղճ ծառայության համար արժանացել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։ Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ծանր ու դժնդակ օրերին, պայքարել է քաջաբար ու անմահացել սեպտեմբերի 30-ին, Եղնիկներում։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» և «Անձնուրաց պաշտպան» մեդալների» ։ Հայրենասեր, քաջ ու լուսավոր Արկադի Փալիկյանի պայծառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
