ԶԱՐՄԱՆՔ Իշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա «Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan Times ԲԱՄԲԱՍԱՆՔ ՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի Ապրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմաց Իսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացում Իրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի

Իսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանը

Վերլուծություն

Այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը հայ­տա­րա­րեց ՀԱՊԿ-ում Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան «սա­ռեց­մա­ն» մա­սին, այն­պի­սի աղ­մուկ բարձ­րա­ցավ, ո­րից հե­տո նա իր ա­սած­նե­րը չմեկ­նա­բա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չու­ներ: Եվ, բնա­կան է, խնդի­րը գնում-հաս­նում է նրան, թե ին­չո՞ւ է մի կող­մից խո­սում Ադր­բե­ջա­նի հետ նոր պա­տե­րազ­մի մա­սին, մյուս կող­մից՝ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փչաց­նում հա­րա­բե­րութ­յուն­ներն այն միակ ռազ­մա­կան կա­ռույ­ցի հետ, ո­րին մեր երկ­րի ան­դա­մակ­ցութ­յու­նը, ըստ այդմ՝ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պահ­պա­նու­մը, այս­պես թե այն­պես, թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին զսպող միակ ռեալ գոր­ծոնն է:

ՄԱԿՐՈՆԻ ԽԱՂԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ

Ի­հար­կե, Նի­կոլ փոր­ձում է ցույց տալ, թե ՀԱՊԿ-ը միա­կը չէ, էս է՝ ֆրան­սիա­ցի­նե­րը կգան եւ մեզ կպաշտ­պա­նեն: Բայց այն, որ ֆրան­սիա­կան «տա­նի­քի» գա­ղա­փարն էս գլխից է ձա­խող­ված, ա­վե­լին՝ ան­հա­վա­նա­կան, հաս­կա­նում են բո­լո­րը: Մի քա­նի փաս­տարկ կա: Նախ, Ֆ­րան­սիան եւ Թուր­քիան ՆԱՏՕ-ա­կան դաշ­նա­կից­ներ են: Ճիշտ է, ի­րար տա­նել չեն կա­րող, սա­կայն բա­խումն էլ պետք է բա­ցա­ռել. ժա­մա­նա­կին այդ մա­սին Մակ­րո­նը ու­ղիղ հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րել է, թե Հա­յաս­տա­նը չպետք է սպա­սի, որ հա­նուն ի­րեն կգնան բախ­ման ի­րենց ՆԱՏՕ-ա­կան դաշ­նակ­ցի հետ: Հա­ջոր­դը. եթե ան­գամ լի­նի ֆրանս-թուր­քա­կան բա­խում, ա­պա ներ­կա­յումս «պլին­տու­սից ներ­քեւ» ռազ­մա­կան պո­տենց­իալ ու­նե­ցող եւ ներ­քին բա­զում խնդիր­նե­րի մեջ թա­թախ­ված Ֆ­րան­սիան միան­շա­նակ Թուր­քիա­յի հա­մար ռեալ հա­կա­ռա­կորդ չէ: Ա­ռա­վել եւս, երբ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ֆրան­սիա­կան զի­նա­պա­հեստ­նե­րը գրե­թե դա­տարկ­վել են:

­Վեր­ջա­պես, դեռ Նի­կո­լի հետ հան­դիպ­մա­նը Մակ­րո­նը բա­ցատ­րեց, թե ի­րա­կա­նում ինչ է ու­զա­ծը. Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով ելք դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Ա­սենք, սա ան­գամ նրա ու­զա­ծը չէ, այս ծրագ­րե­րը ա­րեւմտ­յան ուլտ­րա­լի­բե­րա­լիստ­նե­րը (եւ ոչ միայն) մշա­կում էին դեռ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ան­մի­ջա­պես հե­տո: Բայց հի­մա ա­մեն բան շատ ա­վե­լի սուր է դար­ձել:

Ընդ ո­րում, Նի­կո­լը հենց այն­պես չէ, որ այս պա­հին Մակ­րո­նի «դռներն» ըն­կավ: Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահն այս օ­րե­րին բա­ցեց ո­րո­շա­կի փա­կագ­ծեր, ո­րոնք թույլ են տա­լիս տես­նել, թե ի­րա­կա­նում գլո­բալ խաղն ուր են փոր­ձում տա­նել: Այս­պես, Մակ­րո­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ մշա­կում են Ուկ­րաի­նա ՆԱՏՕ-ա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու ծրագ­րեր, թեեւ ողջ հար­վա­ծը հենց նրան ուղ­ղեց, բայց այս­տեղ մի փոքր ա­վե­լի խո­րը պետք է նա­յել: Դժ­վար է հա­վա­տալ, որ ՆԱՏՕ-ում, ա­սենք նաեւ ա­րեւմտ­յան աշ­խար­հում ի­րե­նից քիչ ար­ժեք ներ­կա­յաց­նող Մակ­րո­նը կա­րող է կազ­մա­կեր­պել եվ­րո­պա­կան լի­դեր­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ քննար­կում՝ Ուկ­րաի­նա զորք ու­ղար­կե­լու թե­մա­յով: Այն դեպ­քում, երբ մինչ այս քա­նիցս հայ­տա­րա­րել է, թե մտքով ան­գամ չի անց­նում՝ ու­ղիղ բախ­ման գնալ ռուս­նե­րի հետ: Ա­վե­լին, որ մինչ այս ա­մե­նե­ւին էլ Ուկ­րաի­նա­յի հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րի թվում չէր եւ ա­մեն ինչ ա­նում էր, որ ան­գամ մեկ ա­վե­լորդ արկ չու­ղար­կի: Եվ ա­հա, երբ հան­դես է գա­լիս Ուկ­րաի­նա­յի այն­պի­սի պաշտ­պա­նի դիր­քե­րից, ո­րի արդ­յուն­քում իր ղե­կա­վա­րած պե­տութ­յան լի­նել-չլի­նե­լու մա­սին են սկսում խո­սել ողջ Ֆ­րան­սիա­յով մեկ, շատ պարզ հարց է ծա­գում՝ իսկ ո՞ւմ հրա­մանն է տվյալ դեպք­ում կա­տա­րում Մակ­րո­նը: Չ­նա­յած, հե­ռուն գնալ պետք չէ. ով նրան նա­խա­գահ է սար­քել, նրա հրա­մանն էլ պետք է կա­տա­րի: Եվ ա­հա այս­տեղ չմո­ռա­նանք Մակ­րո­նին նա­խա­գահ սար­քող­նե­րի խոր­քա­յին ա­մե­նա­սերտ կա­պե­րը Բ­րի­տա­նիա­յի հետ: Նաեւ, որ այդ ստվե­րա­յին տե­րե­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում էր, որ ժա­մա­նա­կին նույն­պի­սի կա­տա­րա­ծու Ջոն­սո­նը ձա­խո­ղեց ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը, եւ հի­մա էլ հենց Բ­րի­տա­նիան է հան­դես գա­լիս ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­մեն կերպ շա­րու­նա­կե­լու դիր­քե­րից: Այ­սինքն այն, որ Մակ­րո­նի այդ հայ­տա­րա­րութ­յան թի­կուն­քին պարզ ե­րե­ւում են MI6-ի, իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ այդ կա­ռույ­ցի տե­րե­րի ա­կանջ­նե­րը, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է:

Ու այս­տեղ պարզ հարց կա. իսկ ի՞նչ էր քննար­կում Փա­շին­յա­նը Մ­յուն­խե­նում Ռի­չարդ Մու­րի հետ, վեր­ջա­պես ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան տե­ղե­կութ­յուն կտա՞ն: Նաեւ՝ այդ քննար­կու­մը կապ ու­նե՞ր նրա Փա­րիզ կա­տա­րած այ­ցի եւ նաեւ Հա­յաս­տան ՆԱՏՕ բե­րե­լու Մակ­րո­նի հե­ռա­հար ծրագ­րե­րի հետ:

­Չէ, հարցն այս­տեղ այն չէ՝ կկա­րո­ղա­նա՞ բե­րել, թե՝ ոչ: Կամ՝ կկա­րո­ղա­նա՞ Ուկ­րաի­նա ՆԱՏՕ տա­նել, թե՝ ոչ: Թե­րեւս՝ ոչ, քա­նի որ Մակ­րո­նի ա­սած­նե­րից եւ դրանց հետ կապ­ված ռուս­նե­րի պա­տաս­խա­նից նաեւ բրի­տա­նա­կան հան­րութ­յունն սկսել է սար­սա­փի մատն­վել՝ հի­շե­լով, որ ապ­րում են կղզու վրա, ո­րը կա­րող է շատ ա­րագ ջրի տակն անց­նել: Սար­սա­փած են նաեւ եվ­րո­պա­կան լի­դեր­նե­րը՝ Շոլ­ցի գլխա­վո­րութ­յամբ, ո­րոնք մե­կը մյու­սի հե­տե­ւից պաշ­տո­նա­պես հայ­տարա­րե­ցին, որ մտքնե­րով ան­գամ չի անց­նում Ուկ­րաի­նա զորք ու­ղար­կել: Մին­չեւ իսկ նման պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն Ս­տոլ­տեմ­բե­րգն ա­րեց, եւ դա խո­սում է Վա­շինգ­տո­նի շատ ա­րագ հերք­մա­նը, թե` ինչ զորք, ինչ Ուկ­րաի­նա, լուրջ էր, ու ե­րե­ւի նաեւ Մակ­րո­նի ա­կանջ­ներն են մի թե­թեւ ձգել, թե այս ի՞նչ խա­ղե­րի մեջ ես:

ՆԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՍԱՀՄԱՆԸ ՖԻՔՍԻ

­Հան­րա­գու­մա­րում նաեւ Հա­յաս­տան ՆԱՏՕ բե­րե­լու սցե­նարն է դառ­նում, այս­պես ա­սենք, ոչ շատ ի­րա­տե­սա­կան: Եվ արդ­յուն­քում Նի­կո­լը, որ նման «տա­րօ­րի­նակ սի­րա­վեպ» սկսեց Մակ­րո­նի հետ, հի­մա պետք է բա­ցատ­րի, թե այդ ին­չո՞ւ է ՀԱՊԿ-ի ան­դա­մութ­յու­նը «սա­ռեց­րել»: Նա­խօ­րեին ԱԺ-ում փոր­ձեց նման բա­ցատ­րութ­յուն տալ՝ բնա­կա­նա­բար հիմն­վե­լով հին թե­մա­յի վրա, թե. «Հան­կարծ տպա­վո­րութ­յուն չստեղծ­վի, որ մենք փոր­ձել ենք ՀԱՊԿ-ին ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ եւ դրա­նով վատ դրութ­յան մեջ ենք դրել մեր գոր­ծըն­կեր­նե­րին: Մենք գոր­ծել ենք այն­պես, ինչ­պես ՀԱՊԿ-ի փաս­տաթղ­թե­րը նա­խա­տե­սում են: Եվ մենք ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում ենք ակն­կա­լում, սա շատ կա­րե­ւոր նրբութ­յուն է: Մենք այդ հար­ցը տվել ենք 2021 թվա­կա­նի մա­յի­սի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից հե­տո, երբ որ ա­սել ենք, որ ՀԱՊԿ-ը ու­նի պա­տաս­խա­նատ­վութ­յան գոտի տար­բեր երկր­նե­րում, մենք մի պարզ հար­ցի պա­տաս­խան ենք ցան­կա­ցել ստա­նալ: Մենք հարց­րել ենք, ՀԱՊԿ դի­տորդ­նե­րը գա­լու են ի՞նչ ա­նեն: Մենք ա­սել ենք՝ ե­կեք ար­ձա­նագ­րենք `որն է ՀՀ տա­րած­քում եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին: Երբ որ այս հար­ցի պա­տաս­խա­նը հնչեր, այ­լեւս 2-րդ, 3-րդ, 4-րդ հարց չէր բարձ­րա­նա, ո­րով­հե­տեւ ա­մեն ինչ ար­դեն նա­խա­տես­ված մե­խա­նիզմ­նե­րով աշ­խա­տե­լու էր…»,-ա­սաց նա:

­Լավ, ե­րեք տա­րի ա­ռաջ հարց եք տվել, ու այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ միայն հի­մա սկսե­ցիք խո­սել «ան­դա­մութ­յան սա­ռեց­ման» մա­սին: Սա էլ մի կողմ. ԱԳՆ-ին մոտ կանգ­նած դի­վա­նա­գի­տա­կան աղբ­յու­րը մաս­նա­վոր զրույ­ցում եւ չներ­կա­յա­նա­լու պայ­մա­նով շատ ա­վե­լի հե­տաքր­քիր հար­ցադ­րում­ներ ա­ռաջ քա­շեց ՀԱՊԿ-ի հետ կապ­ված նի­կոլ­յան իշ­խա­նա­կան այս հայտ­նի ար­դա­րաց­ման մա­սին.

«Ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ այդ մո­տե­ցու­մը շա­րու­նա­կե­լով`սեպ են խրում Հա­յաս­տա­նի եւ ՀԱՊԿ-ի, ա­վե­լի կոնկ­րետ` Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ: Չ­նա­յած այն բա­նին, որ դա ակն­հայ­տո­րեն հսկա­յա­կան վնաս է հենց Հա­յաս­տա­նի հա­մար: Ընդ ո­րում, դա ար­վում է ծայ­րա­հեղ ար­հես­տա­կան, ո­րը դժվար չէ հիմ­նա­վո­րել: Այն է, ե­թե Փա­շին­յա­նը փոր­ձում էր եւ է ՀԱՊԿ-ից բա­ցատ­րութ­յուն ստա­նալ, թե որն է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, ա­պա պետք է բա­րի լի­նի` նախ ին­քը տա այդ հար­ցի պա­տաս­խա­նը: Ու­րեմն, ո՞րն է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը` ըստ Փա­շին­յա­նի, փոր­ձենք մենք հաս­կա­նալ: Այն ժա­մա­նակ, երբ նա այդ վե­ճը հրահ­րեց, որ­պես վար­չա­պետ, պար­տա­վոր էր Հա­յաս­տա­նի սահ­ման ա­սե­լով, նկա­տի ու­նե­նալ այն, ին­չը ներ­կա­յաց­ված էր Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նով: Այս դեպ­քում մի­գու­ցե ՀԱՊԿ ո­րոշ ան­դամ­ներ վե­րա­պա­հում­ներ ու­նե­նա­յին: Բայց այդ վե­ճը հրահ­րե­լուց հե­տո Փա­շին­յա­նը Պ­րա­հա­յում փաս­տա­թուղթ ստո­րագ­րեց, ա­պա Ա­լիե­ւի հետ այն Սո­չիում ներ­կա­յաց­րեց Պու­տի­նին ու մինչ այժմ էլ հայ­տա­րա­րում է, որ սահ­ման էր ճա­նա­չում Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րով նա­խա­տես­ված գի­ծը` նախ­կին ԽՍՀՄ սահ­ման­նե­րը: Միայն թե այդ հռչա­կա­գի­րը, ո­րը Փա­շին­յա­նը հա­մա­րում է հիմք, ստո­րագ­րել է ոչ միայն Հա­յաս­տա­նը, այլ` ԽՍՀՄ նախ­կին, այ­սինքն`ԱՊՀ երկր­նե­րը, ո­րոնց հիմ­նա­կան մա­սը հենց ՀԱՊԿ ան­դամ­ներն են: Այ­սինքն, Փա­շին­յա­նի ալ­մաա­թա­յան տրա­մա­բա­նութ­յու­նից բխում է, որ ՀԱՊԿ-ը, այ­սինքն՝ նրա ան­դամ պե­տութ­յուն­նե­րը ար­դեն այն ժա­մա­նակ են ճա­նա­չել, թե որն է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը, այն է` ՀԱՊԿ պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին: Եվ դրա­նից հե­տո շա­րու­նա­կել, թե` ՀԱՊԿ-ը պետք է նշի իր պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին, նշա­նա­կում է ըն­դա­մե­նը ծաղր ՀԱՊԿ երկր­նե­րի հան­դեպ. մար­դիկ հռչա­կա­գիր են ստո­րագ­րել, ո­րը դու հիմք ես հա­մա­րում, էլ ի՞նչ նոր ճա­նա­չում, քա­նի՞ ան­գամ պետք է ճա­նա­չեն: Բայց չէ, մինչ հի­մա Փա­շին­յա­նը նույն բանն է շա­րու­նա­կում` թող ա­սեն: Եվ հաս­կա­նա­լի է, որ դա ար­հես­տա­կան մո­տե­ցում է, հաս­կա­նա­լի է նաեւ պատ­ճա­ռը` ոչ մի դեպ­քում ՀԱՊԿ-ի մուտ­քը Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­գո­տի թույլ չտալ: Թե որ­տե­ղից է գա­լիս այդ պա­հան­ջը, դա եւս հաս­կա­նա­լի է, ինչ­պես նաեւ, որ ՀԱՊԿ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­մեն մի թու­լա­ցում, ա­ռա­վել եւս` «սա­ռե­ցում», հսկա­յա­կան հար­ված է Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը եւ բա­նակ­ցա­յին դիր­քե­րին»:

Դժ­վար թե հա­կա­ռակ տրա­մա­բա­նութ­յուն այս­տեղ լի­նի: Այս­տեղ բա­ցատ­րութ­յուն չէ նաեւ Նի­կո­լի այն միտ­քը, թե. «ԵՄ-ն ՀՀ սահ­ման­նե­րը ճա­նա­չել է հստակ, օ­րի­նակ՝ 2023 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Գ­րա­նա­դա­յի քա­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յամբ, օ­րի­նակ՝ 2022 թ. հոկ­տեմ­բե­րի 6-ի Պ­րա­հա­յի հայ­տա­րա­րութ­յամբ։ ՌԴ-ն նույն­պես ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յամբ ըն­դու­նել է ՀՀ սահ­ման­նե­րը 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 31-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան տեքս­տում, ո­րի տակ կա դրված նաեւ ՌԴ նա­խա­գա­հի ստո­րագ­րութ­յու­նը։ Դ­րա­նից հե­տո Եր­եւա­նում տե­ղի ու­նե­ցած ՀԱՊԿ գա­գաթ­ա­ժո­ղո­վում ա­սել ենք այն, ին­չի տակ ստո­րագ­րել ենք, ե­կեք ար­տա­հայ­տենք որ­պես ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան ա­րեալ։ Դա տե­ղի չի ու­նե­ցել»։

­Նախ, Պ­րա­հա­յի կամ Գ­րա­նա­դա­յի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ա­մե­նե­ւին էլ ԵՄ-ի ո­րո­շումը չեն. ԵՄ-ի պաշ­տո­նա­կան ո­րո­շումը, թե՝ ճա­նա­չում ենք Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի հի­ման վրա հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը չկա եւ չի կա­րող լի­նել: Ն­րանք Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը ճա­նա­չել են այն սահ­ման­նե­րով, ո­րով ան­կա­խա­ցել են, եւ նոր ո­րո­շու­մը ծաղր կլի­ներ ԵՄ երկր­նե­րի հա­մար: Ինչ­պես որ ՀԱՊԿ երկր­նե­րի հա­մար է ծաղր, թե ե­կեք Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի հա­մա­ձայն հռչա­կենք «ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան ա­րեալ». նրանք վա­ղուց են դա ա­րել՝ այդ հռչա­կա­գիրն ըն­դու­նե­լով: Անհս­տա­կութ­յուն կար, քա­նի դեռ նի­կոլ­յան Հա­յաս­տա­նը Ար­ցա­խը չէր ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մա­ս՝ հիմք հա­մա­րե­լով խորհր­դա­յին սահ­ման­նե­րը: Հենց ճա­նա­չեց, այդ անհս­տա­կե­ցումն ար­դեն վե­րա­ցավ: Իսկ դրա­նից հե­տո ակ­ն­հայտ ար­հես­տա­կան է ո­րե­ւէ մե­կից պա­հան­ջել՝ ճա­նա­չեք մեր սահ­մա­նը. նրանք բո­լորն ար­դեն դա ա­րել են:

Քերոբ Սարգսյան

 



ԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնումՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբՏրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱյս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան ԱբրահամյանԱյսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ. ապրիլի 16-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱպրիլի 16. Օրվա խորհուրդՑեղասպանությունը մարդկանց ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, այլ ոչ թե որոշակի թվով մարդկանց սպանություն. Հայտնի փաստաբանը աղմուկ հանած հայտարարության մասին2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում ենՌուսական բանակը ներխուժում է Նովոբախմուտովկա և Օչերետինո՝ շրջապատելով Բերդիչիին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսվածԱռաջինը կոտրվեցին նրանք, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ շուտով կավարտվի. Ռուզաննա Խաչատրյանը գրառում է կատարել«Ժողովուրդ». Պատգամավորին ստիպեցին «փոշմանել»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода