ՀՐԱՏԱՊ.ՔԻՉ ԱՌԱՋ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿԸ
Սպորտ
Քիչ առաջ Արցախցի բռնցքամարտիկ ՄԱՆՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ազատ է արձակվել կալանավայրից, նա հնարավորություն կունենա շարունակել իր մարզումները և նորից ուրախացնել իր նվաճումներով։ Նա 2021 թվականի բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է ու Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ, անձնական մարզիչը Նարեկ Աբրահամյանն է։
Հիշեցնենք, որ Մանվելը կալանավորվել էր այն պատճառով, որ իր անհամաձայնությունն էր տվել իր հայրենիքի Արցախի հանձնման ու ցեղասպանության համար։ Մանվելը բազում անգամներ աշխարհի տարբեր ռինգերում ծածանել է Արցախի ու Հայաստանի դրոշները։ Նրա անունը դեռ շատ կլսենք աշխարհի տարբեր ռինգերից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ




