ՀՀ կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կմեկնի Մոսկվա
Հասարակություն
ՀՀ կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Նիկոլայ Ռիժկովի հուղարկավորության արարողությանը։
Պատվիրակության կազմում են տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, պետական պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ: