44-օրյա պատերազմին, Նախագահ Սարգսյանը առաջիններից էր, ով ազգային համերաշխության կոչ արեց հանուն Արցախի
Նարեկ Թադեվոսյանը գրում է
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, վարչապետի «աթոռը» զբաղեցնող անձնավորությունը խեղաթյուրելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, հայտարարել է, թե Նախագահը իմանալով սպասվելիք աղետի մասին, դրա վերաբերյալ չի տեղեկացրել ՀՀ կառավարությանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո բազմիցս բարձրաձայնել է Արցախի խնդրի ոչ հայամեդ բանակցությունների մասին: Ավելին՝ 2018 թվականի ապրիլին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ համաձայնվել է առաջադրվել միայն նրա համար, քանի որ վստահ է, որ գլխավոր բանակցողի փոփոխության պարագայում Ադրբեջանը կդիմի կտրուկ քայլերի:
Միաժամանակ հիշեցնում եմ, որ անգամ ձեր դավաճանական գործողությունների ընթացքում 44-օրյա պատերազմի ժամանակ, Նախագահ Սարգսյանը առաջիններից մեկն էր, ով ազգային համերաշխության կոչ արեց հանուն Արցախի և դրական վերաբերվեց արդեն 5 ամսից ավելի Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին նախագահների միջնորդությանը՝ իր ռազմական փորձն և դիվանագիտական միջոցները ծառայեցնու համար, ինչից դուք ևս հրաժարվեցիք:
Ինչպես նաև, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Նախագահ Սարգսյանը գտնվում էր Արցախում և շփման գծի ողջ երկայնքով տեղի էին ունենում ռազմական գործողություններ՝ ձեր կողմից հերթական շինծու քրեական հետապնդումը հարուցվեց նախագահի նկատմամբ: