Իրանը հայտնել է է Իսրայելի վրա, բացի հրթիռներից, մոտ 1000 անօդաչուի հարձակման մասին Իրանն Իսրայելի վրա բացի թեւավոր հրթիռներից, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հարձակման մեկնարկի մասին Մոլախոտը՝ թուրքի նման, պատել էր Փիերի գերեզմանը ու «խեղդում էր» նրան. Ալլա Հակոբյան Ես քեզի կու գամ. պատգամ՝  ուղղված Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերին «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն 3 միլիոն դիտում ունի Մեքենաների վերանորոգման ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն. ծառայողական քննություն կանցկացվի «Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբ Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. պաշտպան Ռուսաստանի հրթիռները հարվածել են Դոբրովիրսկայա ՋԷԿ-ին

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ելույթը դատարանում

Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:

Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝ 
ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.
ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը:

Ներկայացված լուսանկարներում Հայաստանում մինչ այսօր 329-րդ  հոդվածով մեղադրված բոլոր անձիք են: Նրանցից երկուսը՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանը և հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանը, ով, ի դեպ, հրապարակում իշխանական ցույցի ժամանակ կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին, նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել: 

Սաշիկ Սուլթանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ոչ միայն կալանավորված չէր, այլ հանգիստ շրջագայում էր աշխարհով մեկ: Ի տարբերություն իշխանական գործիչների՝ լրիվ այլ մոտեցում է ընդդիմադիրների պարագայում: 

Ես՝ Նարեկ Մալյանս, որ նույն հոդվածով եմ մեղադրվում, անհեթեթ պատճառաբանություններով շուրջ 6 ամիս կալանքի տակ եմ, իսկ նույն հոդվածով մեղադրվող բժիշկ-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն կալանավորեցին, այլ նաև սպանեցին դատարանի դահլիճում:
Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:

Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է:

Ես նույնիսկ չեմ անդրադառնում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով հրապարակային սպառնում էր կտրել քաղաքական այլ հայացքներ ունեցող քաղաքացիների լեզուները: Չեմ ներկայացնում Անդրանիկ Դովլաթյանին, ով ատելության քարոզ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ: Չեմ ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ով հարբած վիճակում հայտարարում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, այլախոհներին անվանում էր շնաբարո դուրսպրծուկներ և խոստանում էր փռել ասֆալտին և «բորդյուր կերցնել»:

Չեմ անդրադառնում, որովհետև այս և նման բազմաթիվ այլ դեպքերով քրեական գործեր նույնիսկ չեն հարուցվել: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև վերջիններս իշխանական քաղաքական հայացքների կրողն ու իրականացնողն են:
Հետևաբար, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերածվել է ընդդիմադիրներին լռեցնելու, կալանքով պատժելու, այլախոհ քաղաքացիների շրջանում իշխանության նկատմամբ վախ տարածելու դասական ռեպրեսիվ գործիքի:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ես՝ Նարեկ Մալյանս.

1. Հիշեցնում եմ, որ ըստ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի, «Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։

2. Այս պահից սկսած՝ դատաքննության նույնիսկ այս փուլում արդեն հրապարակայնորեն ապացուցված և հաստատված եմ համարում իմ նկատմամբ քաղաքական հետապնդման և իմ քաղաքական բանտարկյալ լինելու փաստը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

3. Այսուհետ որևէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության, հատկապես, որ արդեն այս փուլում կանխատեսելի է այս, այսպես կոչված, դատավարության ելքը և հանրությանը պարզ երևում է այս պրոցեսի քաղաքական պատվիրատուն և շահառուն:

4.Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում:

5. Հաշվի առնելով վերոնշյալը՝ հրաժարվում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց, քանի որ մինչ այս պահն իմ իրավունքների բազմաթիվ և առարկայական խախտումներով ընթացող գործընթացում իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին:

6. Իմ պաշտպաններին խնդրում եմ այս հայտարարությունը ուղարկել ԵԽԽՎ 1900 բանաձևին միացած երկրների ՀՀ-ում հավատարմագրված  դեսպաններին:

Շնորհակալություն
Հարգանքով՝  քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյան

 



Իրանը հայտնել է է Իսրայելի վրա, բացի հրթիռներից, մոտ 1000 անօդաչուի հարձակման մասինԻրանն Իսրայելի վրա բացի թեւավոր հրթիռներից, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակելԻրանը հայտարարել է Իսրայելի վրա հարձակման մեկնարկի մասինՄոլախոտը՝ թուրքի նման, պատել էր Փիերի գերեզմանը ու «խեղդում էր» նրան. Ալլա ՀակոբյանԵս քեզի կու գամ. պատգամ՝  ուղղված Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերինՍպերցյանը կարիերան շարունակելու երկու նոր տարբերակ ունիԶախարյանը մեծ ներուժ ունի, շատերը դա չէին տեսնում. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Հենրիխն առաջին հերթին օգտագործում է ուղեղը, նա շատ է օգնել ինձ.Շոմուրոդով«Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները«Ժակո» երգի տեսահոլովակն արդեն 3 միլիոն դիտում ունիՄեքենաների վերանորոգման ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն. ծառայողական քննություն կանցկացվի «Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբՎահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. պաշտպանՌուսաստանի հրթիռները հարվածել են Դոբրովիրսկայա ՋԷԿ-ինՔերոբյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ․ Փաստաբանը հայտնում է՝ գրավ վճարելու հնարավորություն չեն տվելԻրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում իսրայելական տանկեր են գրավել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Հայաստանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyanՀայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. ՏոկաևԵրկրաշարժ՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալՄեր ղեկավարը «քաղցկեղն է», նրան սիրողները՝ «մետաստազները»․ Դավիթ ԱմալյանԺողովուրդը պետք է համախմբվի եւ վերջ դնի այս ամենին. Անույշ ԽուդավերդյանԻրանամետ «Հեզբոլլահը» սկսել է հրետակոծել իսրայելական օբյեկտներըԿոտորած Սիդնեյում. անհայտ անձը դանակով հարձակվել է առևտրի կենտրոնում գնորդների վրա՝ սպանելով 5 մարդու (տեսանյութ)Ոսկեպարը պարում էԲաքվի՝ Հայաստանին ներկայացվող հետագա պահանջները սպառնում են խորացնել տարածաշրջանի անկայունությունը. Freedom HouseՂազախստանի նախագահն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԿեցցե Ոսկեպարը, Հայաստանը, կեցցե Հայոց բանակը եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին. Արսեն ԳրիգորյանՍուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համարՆոր ազատագրական պայքարի սկիզբ եմ ակնկալում՝ ներկայիս իշխանության դեմ. Դավիթ Սահակյանց«Ա'խ ֆիդայիններ, ջա'ն ֆիդայիններ». երգիչ Արթուր Խաչենցը Ոսկեպարում կոչով երգեցՄեր հույսն ու հավատը մեր բանակն է, թուրքի հետ չենք կարող ապրել. Ոսկեպարի բնակիչՍա պատերազմ է մեր ինքնության դեմ, արթնացե՛ք բոլորդ. Արսեն ԳրիգորյանԱյո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ստի ու չարի դեմ պայքար. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին«Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ստի ու չարի դեմ պայքար». Սրբազանը` Նիկոլ ՓաշինյանինՊատիվն ու հայրենիքը` ընդդեմ ստի եւ թույլիկության Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանըՈւՂԻՂ. Սա Ոսկեպարի խնդիրը չէ, սա ազգի գոյության խնդիր է. հավաք ՈսկեպարումԵրազանքների ապրիլ․․․Կենդանակերպի այս նշանների համար ապրիլ ամիսը անմոռանալի կլինիՕդի ջերմաստիճանը ցերեկը 5-7 աստիճանով կբարձրանաԿասիմ -Ժոմարտ Տոկաևը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 13-ինՀայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը. Փաշինյանի հարցազրույցը ղազախական թերթերինՊապիկյանը տեսակցել է ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներինՏավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին«Ուրալի» վթարի հետեւանքով զոհված Արեգ Քերոբյանը Ներքին Գետաշենից էր, մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության«Ուրալի» վթարի հետևանքով զոհված 20–ամյա Դավիթը մեկ տարի առաջ էր զորակոչվել. News.amՈղբերգական վթարից զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էրՏարադրամի շուկան ապրիլի 13-ին«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրությանԳազօջախը գլխին գցելու հետևանքով, երկու ամյա երեխան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ Վարդենիսում տուն են թալանել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода