Ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիան չեզոք է խաղաղության գործընթացում. Ալիև
ՄիջազգայինՓետրվարի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ողջունում է Գերմանիայի չեզոք դիրքորոշումը՝ խաղաղության գործընթացում։
«Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է, ի տարբերություն Ֆրանսիայի, որը, ինչպես ասում են, բենզին է լցնում կրակի վրա ու Հայաստանին մահաբեր զենք մատակարարում։ Միջազգային իրավական նորմերը մեր կողմն են»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ մեղադրել իրենց երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման մեջ, անհիմն և կողմնակալ է․ «Ադրբեջանն իր տարածքն ու ինքնիշխանությունն ապահովելու համար այլ երկրների քայլերից տարբերվող քայլեր չի ձեռնարկում»։