Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Վոլոդին
Միջազգային«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել»։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ուկրաինա արևմտյան երկրների հնարավոր ցամաքային ուժեր ուղարկելու թեմայի քննարկման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մակրոնը մի շարք ամպագոռգոռ հայտարարություններ արեց, այդ թվում՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին, ինչը սարսափեցրեց իր երկրի բնակիչներին և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին: Անձնական իշխանությունը պահպանելու համար Մակրոնը հանդես եկավ նման հայտարարությամբ։ Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար»,- նշել է Վոլոդինը Telegram-ի ալիքում: Նրա խոսքով, նույնիսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, «հիշելով Հիտլերին, ապշած էր նման խելահեղ արկածախնդրությունից»։
Պետդումայի խոսնակը Ֆրանսիայի նախագահին համեմատել է Նապոլեոն Բոնապարտի հետ՝ հավելելով, որ «նման հայտարարություններ անելուց առաջ Մակրոնը լավ կանի հիշի, թե ինչպես ավարտվեց Նապոլեոնի և նրա զինվորների համար, որոնցից ավելի քան 600 հազարը մնացել էին խոնավ հողում պառկած»։