Իրան հարվածեց. հետո՞, ի՞նչ է լինելու Նեգևում գտնվող իսրայելական ռազմաբազան ոչնչացվել է. Իրանական աղբյուր (Տեսանյութ) Զանգվածային խուճապը Թել Ավիվում` իրականան հարձակման պահին (Տեսանյութ) Ույրաինական 25-րդ բրիգադի դեսանտայինները շարունակում են խմբերով գերի հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մի շարք հրթիռներ հարվածել են Բեն Հուրիոն օդանավակայանին (Տեսանյութ) Իրանը հայտնել է է Իսրայելի վրա, բացի հրթիռներից, մոտ 1000 անօդաչուի հարձակման մասին Իրանն Իսրայելի վրա բացի թեւավոր հրթիռներից, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հարձակման մեկնարկի մասին Մոլախոտը՝ թուրքի նման, պատել էր Փիերի գերեզմանը ու «խեղդում էր» նրան. Ալլա Հակոբյան Ես քեզի կու գամ. պատգամ՝  ուղղված Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերին

Ինչպե՞ս քանդել դպրոցը, կրթական համակարգն ու պետությունը․ Արթուր Խաչատրյան

Ներքաղաքական

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․

 

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում ո՛չ արշալույսներն են խաղաղ, ո՛չ մայրամուտները։ Դպրոցը փոթորկում է։ Երեկ հարյուրից ավել ծնողներ հավաքվել էինք դպրոցում` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում դպրոցում, ի՞նչու են դպրոցի բազմավաստակ, փորձառու ու սիրված ուսուցիչները հեռանում դպրոցից, ինչու՞ են միանգամից երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել։

 

Այդ դպրոցում են սովորում իմ երկու երեխաները։ Դեռ 2-3 տարի առաջ Զարյանն օրինակելի դպրոց էր։ Ծնողները հպարտանում էին այդ դպրոցով։ Իսկ հիմա՞․․․ Նոր տնօրենի նշանակումից հետո, ամեն ինչ փոխվեց։ Դպրոցն անճանաչելի է դարձել։ «Դաս չեն տվել, ուսուցիչ չունենք, նոր ուսուցիչ է եկել․․․ պա՛պ, մի հատ էս դասը կբացատրե՞ս, դասատուի բացատրածից բան չհասկացա»։ Ու բնական է, որ ծնողները նույնիսկ տարրական դասարանների երեխաներին մասնավոր պարապմունքի են ուղարկում․ դպրոցը գիտելիք չի տալիս։

Հավաքվեցինք դպրոցի բակում։ Տնօրենի ու ուսուցիչների հետ հանդիպում էինք պահանջում։ Դպրոցում մանկխորի նիստի էր։ Մեկ ժամ, երկու ժամ․․․ կրքերը բորբոքվում էին։ Մարդիկ ամեն ինչ թողել, եկել էին դպրոց։ Տնօրենը նիստ էր անում։ Հետո ժամանեցին ոստիկանները։

 

Վերջ ի վերջո, դռները բացվեցին։ Տնօրենը դա փորձեց ներկայացնել որպես «ներխուժում»։ Հասկացրեցի, որ բառերին հետևի, որևէ մեկը որևէ տեղ չի ներխուժել։ Բյուրոկրատիայի օրենքով՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանը նախ փորձում էր իր կաբինետ տեղափոխել հանդիպումը (մոտ հարյուր հոգու հետ), հարցն ուսումնասիրել և այլն։ Տնօրենը նույնիսկ չէր գիտակցում, որ դպրոցում առաջացած ճգնաժամը դպրոցի ներքին խնդիրը չէ։ Դպրոցում տիրող գաղջ մթնոլորտը, ուսուցիչների հոսքը խիստ բացասաբար են ազդում երեխաների առաջադիմության ու վարքի վրա, վտանգում են երեխաների ապագան։ Բայց տնօրենին դա ավելի քիչ էր հետաքրքրում, քան հանդիպման լուսաբանումը լրատվամիջոցներում կամ սփռումը սոցիալական ցանցերում։ Ի դեպ, տնօրենը, ով գեստապոյական ոճով արգելում էր հանդիպման լուսաբանումը՝ հղում կատարելով «օրենքին», այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ բացատրել, թե որ օրենքն ի նկատի ուներ․ ասում է՝ իրավաբան չէ։

Հանդիպումը սկսվեց լարված մթնոլորտում։ Տիկին Հովսեփյանի վերակացուի ոճը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հանդիպման վրա։ Սակայն, տեղի ունեցավ անսպասելին․ պատասխանատու պաշտոն զբաղեցնող ղեկավարը, պարզվում է՝ զրո հանդուրժողականություն ուներ քննադատության նկատմամբ։ Նա գերադասեց վիրավորվածի կեցվածքով դուրս գալ դահլիճից և չպատասխանել իրեն տրված և տրվելիք հարցերին։ Եթե մինչև այդ՝ դեմարշը լուծում գտնելու հույս կար, ապա այդ քայլից հետո, իրոք, պարզ դարձավ, թե ինչու փորձառու մանկավարժները չեն ցանկանում հետն աշխատել։ Մարդիկ ժամերով սպասում են հանդիպման, իսկ նա նեղացածի դերի մեջ է մտնում ու դուրս գալիս։ Սա արհամարհանքի ու անարգանքի բարձրագույն դրսևորում է։ Ղեկավար, ով չի կարողանում զսպել էմոցիաները, ով իր նկատմամբ որևէ քննադատություն չի հանդուրժում, փորձանք է հաստատության և ենթակաների գլխին։ Նման ղեկավարից պետք է անմիջապես ազատվել․․․

 

Իսկ հետո ավելի հետաքրքիր բաներ սկսեցին ի հայտ գալ։ Պարզվում է՝ տեսչական մարմնի ստուգման արդյունքում միլիոնավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել։ (Դրանց մասին նույնիսկ մամուլում հրապարակումներ կան։) Միգուցե հենց այս արձանագրումնե՞րն են տիկին տնօրենի ագրեսիվ վարքագծի պատճառը։ Կարծում եմ՝ այո՛։

 

Ծնողները ստորագրություններ են հավաքում, որ դիմեն քաղաքապետարան և ԿԳՄՍՆ՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով։ Հուսամ՝ այս երկու գերատեսչություններն ականջալուր կլինեն ծնողների պահանջին, այլ ոչ թե կզոհեն դպրոցը հանուն դպրոցի տնօրենի պաշտոնավարման։

 

Կողքի մարդու համար սա կարող է մի մասնավոր դեպք թվալ․ կոնֆլիկտ՝ դպրոցի կոլեկտիվում՝ ո՛չ։ Կոնկրետ մեկ դպրոցի օրինակով, իմ երեխաների, մեր ընտանիքի օրինակով տեսնում ենք, թե ինչպես է քանդվում դպրոցը, կրթական համակարգը։ Իսկ, չկա դպրոց, չկա պետություն։ Կրթական համակարգը փրկության կարիք ունի»։

 



Իրան հարվածեց. հետո՞, ի՞նչ է լինելուՆեգևում գտնվող իսրայելական ռազմաբազան ոչնչացվել է. Իրանական աղբյուր (Տեսանյութ)Զանգվածային խուճապը Թել Ավիվում` իրականան հարձակման պահին (Տեսանյութ)Ույրաինական 25-րդ բրիգադի դեսանտայինները շարունակում են խմբերով գերի հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մի շարք հրթիռներ հարվածել են Բեն Հուրիոն օդանավակայանին (Տեսանյութ)Իրանը հայտնել է է Իսրայելի վրա, բացի հրթիռներից, մոտ 1000 անօդաչուի հարձակման մասինԻրանն Իսրայելի վրա բացի թեւավոր հրթիռներից, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակելԻրանը հայտարարել է Իսրայելի վրա հարձակման մեկնարկի մասինՄոլախոտը՝ թուրքի նման, պատել էր Փիերի գերեզմանը ու «խեղդում էր» նրան. Ալլա ՀակոբյանԵս քեզի կու գամ. պատգամ՝  ուղղված Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերինՍպերցյանը կարիերան շարունակելու երկու նոր տարբերակ ունիԶախարյանը մեծ ներուժ ունի, շատերը դա չէին տեսնում. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Հենրիխն առաջին հերթին օգտագործում է ուղեղը, նա շատ է օգնել ինձ.Շոմուրոդով«Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները«Ժակո» երգի տեսահոլովակն արդեն 3 միլիոն դիտում ունիՄեքենաների վերանորոգման ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն. ծառայողական քննություն կանցկացվի «Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբՎահան Քերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով. պաշտպանՌուսաստանի հրթիռները հարվածել են Դոբրովիրսկայա ՋԷԿ-ինՔերոբյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ․ Փաստաբանը հայտնում է՝ գրավ վճարելու հնարավորություն չեն տվելԻրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում իսրայելական տանկեր են գրավել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Հայաստանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyanՀայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. ՏոկաևԵրկրաշարժ՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալՄեր ղեկավարը «քաղցկեղն է», նրան սիրողները՝ «մետաստազները»․ Դավիթ ԱմալյանԺողովուրդը պետք է համախմբվի եւ վերջ դնի այս ամենին. Անույշ ԽուդավերդյանԻրանամետ «Հեզբոլլահը» սկսել է հրետակոծել իսրայելական օբյեկտներըԿոտորած Սիդնեյում. անհայտ անձը դանակով հարձակվել է առևտրի կենտրոնում գնորդների վրա՝ սպանելով 5 մարդու (տեսանյութ)Ոսկեպարը պարում էԲաքվի՝ Հայաստանին ներկայացվող հետագա պահանջները սպառնում են խորացնել տարածաշրջանի անկայունությունը. Freedom HouseՂազախստանի նախագահն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԿեցցե Ոսկեպարը, Հայաստանը, կեցցե Հայոց բանակը եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին. Արսեն ԳրիգորյանՍուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համարՆոր ազատագրական պայքարի սկիզբ եմ ակնկալում՝ ներկայիս իշխանության դեմ. Դավիթ Սահակյանց«Ա'խ ֆիդայիններ, ջա'ն ֆիդայիններ». երգիչ Արթուր Խաչենցը Ոսկեպարում կոչով երգեցՄեր հույսն ու հավատը մեր բանակն է, թուրքի հետ չենք կարող ապրել. Ոսկեպարի բնակիչՍա պատերազմ է մեր ինքնության դեմ, արթնացե՛ք բոլորդ. Արսեն ԳրիգորյանԱյո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ստի ու չարի դեմ պայքար. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին«Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ստի ու չարի դեմ պայքար». Սրբազանը` Նիկոլ ՓաշինյանինՊատիվն ու հայրենիքը` ընդդեմ ստի եւ թույլիկության Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանըՈւՂԻՂ. Սա Ոսկեպարի խնդիրը չէ, սա ազգի գոյության խնդիր է. հավաք ՈսկեպարումԵրազանքների ապրիլ․․․Կենդանակերպի այս նշանների համար ապրիլ ամիսը անմոռանալի կլինիՕդի ջերմաստիճանը ցերեկը 5-7 աստիճանով կբարձրանաԿասիմ -Ժոմարտ Տոկաևը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 13-ինՀայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը. Փաշինյանի հարցազրույցը ղազախական թերթերինՊապիկյանը տեսակցել է ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներինՏավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին«Ուրալի» վթարի հետեւանքով զոհված Արեգ Քերոբյանը Ներքին Գետաշենից էր, մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության«Ուրալի» վթարի հետևանքով զոհված 20–ամյա Դավիթը մեկ տարի առաջ էր զորակոչվել. News.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода