Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում. Եվրախորհրդարան
Միջազգային«Եվրախորհրդարանականներն աջակցում են Երևանի ջանքերը՝ շարունակելու Բաքվի հետ երկկողմ ու բազմակողմ քննարկումները՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ»,- այս մասին ասել է խորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ «Դրանք շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և և հույսը մեզ վրա դրած հայ ժողովրդին»,- ասել է պատգամավորը: Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը պատրաստում է հայ զինվորներին և Երևանին զինտեխնիկա է տրամադրում։
«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերվենք դրան», - ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ Դրա համար Եվրամիությունը պետք է ազատի ձեռքերը՝ ազատվելով ադրբեջանական գազի ու նավթի ներմուծումից, ասել է չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան։ Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին համոզել իր գործընկերներին Բրյուսելում։
Այլ պատգամավորներ այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։
Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։
Փետրվարի 13-ին Բրյուսելում Երևանի և Բրյուսելի ներկայացուցիչներն արդեն պայմանավորվել են սկսել աշխատանքը նոր ընդլայնված գործընկերության ծրագրի վրա։