Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ բանակցությունների
Միջազգային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ևս մեկ փուլ՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։