Նիկոլն իր աթոռին իրեն ապահով չի զգում՝ նախևառաջ թերևս հենց ներպալատական հեղաշրջման հնարավոր վտանգը հաշվի առնելով.Yerevan Times
Հասարակություն
Հարկայինի պետ Բադասյան Ռուստամիկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արտագնա աշխատանքի մեկնողները Հայաստանում չեն հարկվի. «E-draft.am»-ում արդեն իսկ տեղադրվել է օրենդրական փոփոխությունների այն նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտար պետությունում հարկի գումարը պահվել է և վճարվել է, Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու:
Ռուստամիկի այս հայտարարությունը հատկապես խոսուն է Նիկոլի՝ Կառավարության նիստում արած այն ցինիկ հայտարարության ֆոնին, թե իրենք պարտավոր չեն ճանապարհ կառուցել կամ հատկացնել հարկ չվճարող «խոպանչիների» համար, քանի որ ոչ միայն կոշիկն է մաշվում,այլև՝ ճանապարհը:
Ի՞նչ պատահեց, որ Հարկայինը որոշեց հետքայլ անել: Անկասկած, Նիկոլին վախեցրել են հանրային դժգոհությունների հնարավոր սաստկացումից իր համար բխելիք քաղաքական վտանգները՝ հաշվի առնելով ընդդիմության ակտիվությունը: Նկատենք, որ նախկինում Նիկոլն այդքան զգայուն չէր նման դեպքերում, իսկ հիմա, փաստորեն, դարձել է գերզգայուն, ինչն, իհարկե, վկայում է այն մասին,որ Նիկոլն իր աթոռին իրեն ապահով չի զգում՝ նախևառաջ թերևս հենց ներպալատական հեղաշրջման հնարավոր վտանգը հաշվի առնելով: Հիմա նրան ամենից քիչ է հարկավոր հավելյալ հանրային դժգոհություն ու գլխացավանք այնպես, ինչպես հանրային տրանսպորտի գների թանկացան-չթանկացման հարցում: