Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում. Գևորգ Պետրոսյան
ՀասարակությունԵՊՀ դասախոս, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մտադիր է թեկնածությունն առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում․
«Սիրելի ուսանողներ, մտադրություն ունեմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ոչ ոք չի հանդնգնում նման հայտ ներկայացնել ֆակուլտետի ներսից…
Ձեր կարծիքը որոշիչ է»։