Առաջարկում են հույս ունենալ, որ ցեղասպանվելուց հետո Ֆրանսիան դուդուկի հնչյունների ներքո կկազմակերպի մեր թաղումը․ Աննա Մկրտչյան
Այսօր ԱԺ-ում, հայտարարությունների ժամին, իր ելույթի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ ներկայիս իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականությանը․
«Մեզ շանս չեն ուզում թողնել ապրելու, ինչպես ապրելու շանս չթողեցին 5000 հայերի, շանս չթողեցին Արցախին, այնպես ինչպես շանս չեն թողնում ապրելու Բաքվի բանտում տանջամահ արվող հայերին, հիմա եկել են ձեր ետևից, հարգելի՛ հայրենակիցներ։
Անգամ ինքնապաշտպանական կրակոցի համար մեղադրում ու թիրախավորում են մեր զինվորին, իսկ «նիկոլական» իրավապահ համակարգը անմիջապես քրեական գործ է հարուցում, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի կրակել թուրքի վրա, չէ՞ որ մեզ բանաձևը տվել են՝ կիրթ ու կառուցողական թուրքի վրա կրակել չի՛ կարելի։
Մեզ մի հույս է մնում, մի բան են առաջարկում․ հերթական անգամ ցեղասպանվելուց հետո հույս ունենալ, որ Ֆրանսիան կամ մեկ այլ բարեկամ պետություն դուդուկի հնչյունների ներքո կկազմակերպեն մեր թաղումը, չնայած սա էլ փաստ չի»,- իր խոսքը եզրափակելով՝ նշեց պատգամավորը։