Իսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանին Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. Խաչատրյան Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան Աթանեսյան Փաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ Մինասյան Ռուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներին Հիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը» Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն Վրթանեսյան Դա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա Ալավերդյան

Հայ-ֆրանսիական «սիրավեպի» տխուր հեռանկարները

Միջազգային

­­Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը France 24 հե­ռուս­տաա­լի­քին տված հար­ցազ­րույ­ցում, ի­հար­կե, ցնցող էին: ­Չէ, ոչ թե այն ա­ռու­մով, որ դրան­ցով նա ­Հա­յաս­տա­նի հա­մար ինչ-որ ար­տա­ռոց վտանգ­ներ մատ­նան­շեց. ոչ, քա­նի դեռ ­Հա­յաս­տա­նում կա ­Նի­կոլ, այդ վտանգ­նե­րը միշտ էլ մեր գլխին կախ­ված են լի­նե­լու: «Ցն­ցող» ա­սե­լով` այս դեպ­քում նկա­տի ու­նենք այլ բան. հա­մե­մա­տութ­յու­նն­ ըն­դա­մե­նը այդ հար­ցազ­րույ­ցից հաշ­ված օ­րեր ա­ռաջ Մ­յուն­խե­նի հայ­կա­կան հա­մայն­քի հետ ու­նե­ցած նրա հան­դիպ­ման հետ:

ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁ

Այս­պես, այդ հար­ցազ­րույ­ցում ­Նի­կո­լը հան­կարծ հաս­կա­ցավ, սկսեց «մտա­ծել», որ. «Ադր­բե­ջա­նը նոր հար­ձա­կում է նա­խա­պատ­րաս­տում ­Հա­յաս­տա­նի դեմ»: ­Մի­գու­ցե, հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ ­Բա­քուն շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն զին­վել: ­Բայց ա­հա դրա­նից հաշ­ված օ­րեր ա­ռաջ ­Նի­կո­լը միան­գա­մայն դրա­կան ե­րանգ­նե­րով էր ար­տա­հայտ­վում Ա­լիե­ւի հետ մյուն­խեն­յան հան­դիպ­ման մա­սին: Այդ թվում, ինչ­պես նա տե­ղե­կաց­րեց Մ­յուն­խե­նի հայ հա­մայն­քին, Ա­լիե­ւի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ֆիքս­վել է, որ. «­Կող­մե­րը հա­վա­տա­րիմ են մնում նախ­կի­նում ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին»: ­Խոս­քը, ինչ­պես ման­րա­մաս­նեց ­Նի­կո­լը, Պ­րա­հա­յում եւ բրյու­սել­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին է, ո­րը են­թադ­րում է Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի հի­ման վրա սահ­ման­նե­րի փո­խա­դարձ ճա­նա­չում եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքում: Ըստ այդմ, ­Նի­կո­լը նաեւ ֆիք­սեց, թե միա­ժա­մա­նակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ձեռք բեր­վեց, որ տե­ղի կու­նե­նա ԱԳ նա­խա­րար­նե­րի եւ սահ­մա­նա­զատ­ման հանձ­նա­ժո­ղո­վի հան­դի­պում: «Ե­թե այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը պահ­պան­վեն, կա­տա­րու­մը կնպաս­տի սա­հմա­նա­յին լար­վա­ծութ­յան նվա­զեց­մա­նը»,- ա­սաց նա:

Ու երբ դրա­նից մեկ-եր­կու օր անց նա France 24-ին հար­ցազ­րույց է տա­լիս եւ հայ­տա­րա­րում, թե` Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մել, եւ դա դնում ենք մյուն­խեն­յան հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի կող­քին, ա­պա առն­վազն «տա­րօ­րի­նակ» պատ­կեր ենք ստա­նում: Այն է. ե­թե ըն­դու­նենք, որ Ա­լիե­ւի` պա­տե­րազմ սկսե­լու մա­սին ­Նի­կո­լի մտա­հո­գութ­յուն­նե­րը տե­ղին են, ա­պա կստաց­վի, որ նա Մ­յուն­խե­նում կեղծ լա­վա­տե­սութ­յուն էր փոր­ձում հա­ղոր­դել ա­ռա­ջին հեր­թին հայ ժո­ղովր­դին, ին­չը «պա­տե­րազ­մի շե­մին կանգ­նած լի­նե­լու» պա­րա­գա­յում կնշա­նա­կի թշնա­մու օգ­տին աշ­խա­տանք: ­Կամ այս­պես. ­Նի­կո­լին հան­դիպ­ման ժա­մա­նակ Ա­լիե­ւը բո­լո­րո­վին այլ` խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի մա­սին կեղծ մտքեր է ներշն­չել, եւ նա էլ ո­գե­ւոր­ված, դրանք հրա­պա­րա­կավ փո­խան­ցեց: Ու մեկ-եր­կու օ­րից գնաց ­Փա­րիզ, այդ ըն­թաց­քում հաս­կա­ցավ, որ ի­րա­կա­նում ի­րեն խա­բել են, Ա­լիե­ւի պլան­ներն այլ են` պա­տե­րազ­մա­կան, եւ սկսեց այդ մա­սին խո­սել: ­Բայց այս տար­բե­րա­կի դեպ­քում էլ պետք է մտա­ծենք, որ հան­դիպ­ման կազ­մա­կեր­պիչ ­Շոլ­ցը, այ­սինքն` նրա ներ­կա­յաց­րած Եվ­րո­պան իր հեր­թին էր ներգ­րավ­ված ­Նի­կո­լին խա­բե­լու այդ ծրագ­րի մեջ, եւ այդ Եվ­րո­պա­յի մյուս մաս­նի­կը` ­Մակ­րո­նը, օգ­նեց բա­ցա­հայ­տել այդ դի­վա­յին ծրագ­րե­րը:

­­Կամ էլ կա­րե­լի է այս­պես մտա­ծել. ի­րա­կա­նում էլ Մ­յուն­խե­նում կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ են ե­ղել ինչ­պես ա­վե­լի վաղ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը պա­հե­լու, այն­պես էլ ա­րա­գո­րեն արտ­գոր­ծնա­խա­րար­նե­րի հան­դի­պում անց­կաց­նե­լու եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ա­ռաջ տա­նե­լու մա­սին: ­Բայց այս դեպ­քում կստա­նանք, որ պա­տե­րազ­մի մա­սին խո­սե­լով, ­Նի­կոլն այս­տեղ է փոր­ձում կեղծ մտքեր ներշն­չել հայ ժո­ղովր­դին:

Ի­հար­կե, ­Նի­կո­լը նաեւ կա­րող է բա­ցատ­րել, թե ի­րա­կա­նում նոր պա­տե­րազ­մի մեծ վտանգ կա, իսկ ին­քը շար­ու­նա­կում է հա­մա­ռո­րեն բա­նակ­ցել` փոր­ձե­լով այդ ռիս­կը նվա­զեց­նել: ­Բայց դա եւս ան­պետք տար­բե­րակ կլի­նի. ե­թե Պ­րա­հա­յից եւ բրյու­սել­նե­րից սկսած, նա այդ­պես բա­նակ­ցում է, ինչ-որ բա­ներ են այդ ըն­թաց­քում պայ­մա­նա­վոր­վում, եւ հի­մա խոս­տո­վա­նում է, որ դրա­նից պա­տե­րազ­մի վտան­գը ոչ միայն չի նվա­զել, այլ Ա­լիե­ւին պար­զա­պես ժա­մա­նակ է տվել` ա­վե­լի լավ պատ­րաստ­վե­լու հա­մար, ա­պա կնշա­նա­կի, որ ­Նի­կո­լը կա­մա թե ա­կա­մա մտել է մի ուղ­ղութ­յուն, ո­րը ­Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծան­ման ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն է: Ընդ ո­րում, դի­տա­վո­րութ­յամբ, քա­նի որ մի կող­մից խո­սե­լով նոր պա­տե­րազ­մի շատ մեծ ռիս­կի մա­սին, նա նաեւ ո­րո­շեց ագ­րե­սո­րին ցույց տալ, թե` չվա­խե­նաք, ­Հա­յաս­տա­նը «սա­ռեց­րել է իր ան­դա­մութ­յու­նը» միակ ռազ­մա­կան կա­ռույ­ցում, ո­րի ան­դամ է` ՀԱՊԿ-ում:

ՄԱԿՐՈՆԻ «ԿՏԵՐԸ»

Ա­մեն դեպ­քում, միայն այն, որ ըն­դա­մե­նը եր­կու-ե­րեք օ­րում ­Նի­կոլն իր հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում գնում է նման կտրուկ շրջա­դար­ձի, ար­դեն իսկ լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: Այդ ըն­թաց­քում ի՞նչ փոխ­վեց, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» փո­խա­րեն նա սկսեց խո­սել նոր պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նից: ­Ժա­մա­նա­կը կարճ էր, բայց ո­րոշ տե­սա­նե­լի փո­փո­խութ­յուն­ներ կան: ­Խոս­քը նախ ­Մակ­րո­նի եւ ­Նի­կո­լի հան­դի­պման մա­սին է, ո­րից հե­տո ֆրան­սիա­կան կող­մը ­Հա­յաս­տան ու­ղար­կեց պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րին՝ ռազ­մա­կան օգ­նութ­յան մա­սին ճոխ խոս­տում­նե­րով: Ն­ման է նրան, որ այս գոր­ծըն­թա­ցի ազ­դե­ցութ­յան տակ է, որ ­Նի­կո­լը սկսեց խո­սել նոր պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին, դրա­նով, ըստ էութ­յան, ցույց տա­լով, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը թող­նում է փա­կու­ղում: Ընդ ո­րում, ան­գամ փաս­տը, որ ­Բայ­րա­մովն ու ­Միրև­զո­յա­նը հան­դի­պե­լու են ­Բեռ­լի­նում, այդ փա­կու­ղու խնդի­րը չի հար­թում: ­Լուծ­ված չէ ­Մեղ­րիի գծի գոր­ծարկ­ման հար­ցը, ո­րի հետ կապ­ված գո­նե մինչ այս կող­մե­րը ներ­կա­յաց­րել են տրա­մա­բա­նո­րեն հա­կա­սող դիր­քո­րո­շում:

Ա­մեն դեպ­քում, առն­վազն տա­րօ­րի­նակ է նաեւ, որ թեեւ ­Նի­կո­լը խո­սում է պա­տե­րազ­մից, բայց նաեւ հայ­տա­րար­վում է ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման մա­սին: Չ­նա­յած, ­Բեռ­լի­նում ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պում է, եւ դա չի լու­ծում հար­ցը, թե նրանք որ մո­դե­լի պայ­մա­նագ­րի շուրջ են բա­նակ­ցե­լու (ո­րին դեռ անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ կու­նե­նանք), ա­ռա­վել եւս` ինչ արդ­յու­նա­վե­տութ­յամբ եւ որ­տեղ պետք է սպա­սել Ա­լիե­ւի ու ­Նի­կո­լի հան­դի­պու­մը:

Ա­սենք, ՀԱՊԿ-ին ­Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յու­նը «սա­ռեց­նե­լու» ­Նի­կո­լի խոս­քե­րը ակ­նարկ են, որ նա շա­րու­նա­կե­լու է խու­սա­փել մոս­կով­յան հար­թա­կից: Իսկ ֆրան­սիա­կան օգ­նութ­յու­նը կար­ծես թե պետք է մաս­նա­վո­րա­պես ներ­հա­յաս­տա­նյան հար­թա­կում քա­րո­զե­լու հա­մար, թե, տե­սեք, մտա­ծում եմ երկ­րի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման մա­սին. էս է, «ֆրան­սիա­կան նա­վե­րը» կգան եւ մեզ կփրկեն:

­­Միայն թե ռոտ­շիլ­դա­կան նախ­կին բան­կա­յին ֆունկ­ցիո­ներ եւ սե­փա­կան ֆեր­մեր­նե­րից վա­զե­վազ փախ­չող ­Մակ­րո­նի խոս­տում­նե­րը որ­քա­նո՞վ են օ­գուտ տա­լու:

ՆՄԱՆ ԷՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՈՈՒԻ

­­Նախ հաս­կա­նալ է պետք, թե ա­րեւմտ­յան այս բա­վա­կա­նին մա­կե­րե­սա­յին խա­ղը, որն ա­վե­լի նման է քա­րոզ­չա­կան շո­ւոի, ի­րա­կա­նում ի՞նչ ռեալ տե­ղա­շար­ժե­րի կա­րող է հան­գեց­նել ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում: ­Մեր օ­րե­րում «հարց լու­ծող» գոր­ծո­նը ոչ թե նախ­կի­նի պես քա­րոզ­չա­կան խա­ղերն են, այլ ռեալ ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը այս կամ այն հատ­վա­ծում: ­Մաս­նա­վո­րա­պես` Ֆ­րան­սիա­յի պա­րա­գա­յում ռեալ «հար­ցեր լու­ծե­լու» հա­մար պետք է նախ կա­րո­ղա­նալ ­Հա­յաս­տա­նում ռեալ ռազ­մա­կան ներ­կա­յութ­յուն ա­պա­հո­վել: ­Մի քա­նի ռա­դիո­լո­կա­ցիոն կա­յան­նե­րը կամ այլ զի­նա­տե­սակ­նե­րը մի­գու­ցե ո­րոշ տհա­ճութ­յուն ռուս­նե­րին պատ­ճա­ռեն, սա­կայն դա ոչ մի կերպ ռեալ ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան չի «քա­շում»: Ա­վե­լին, մեր ժա­մա­նակ­նե­րում ա­ռաջ­նա­յինն ան­գամ ռազ­մա­կան տեխ­նի­կան չէր, այլ՝ ռազ­մամ­թեր­քը: ­Լավ, ա­սենք Ֆ­րան­սիան ­Հա­յաս­տա­նին ինչ-որ քա­նա­կութ­յամբ «­Ցե­զար» ինք­նագ­նաց­ներ տա, կա­րո՞ղ է եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով ա­պա­հո­վել 155 մմ­-ա­նոց ար­կե­րով, երբ այս պա­հին ամ­բողջ Եվ­րո­պան է մաս­նա­վո­րա­պես ար­կե­րի հար­ցում խո­րը ճգնա­ժա­մի ա­ռաջ կանգ­նել, ին­չը հիմ­նա­վո­րում է Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կը: ­Կամ, լի­նե­լու դեպ­քում, կա­րո՞ղ է մեծ քա­նա­կութ­յու­ններ հասց­նել ­Հա­յաս­տան, երբ ան­գամ օ­դա­յին ճա­նա­պարհ­նե­րը կա­րող են ֆրան­սիա­կան ռազ­մա­կան բեռ­նե­րի ա­ռաջ փակ­վել: ­Մի քա­նի միա­վորն այլ հարց է, ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան հա­մար անհ­րա­ժեշտ ծա­վալ­նե­րը՝ միան­գա­մայն այլ, եւ այդ մասշ­տա­բի քայ­լի Ֆ­րան­սիան միան­շա­նակ պատ­րաստ չէ: ­Հա­կա­ռակ դեպք­ում նաեւ Աֆ­րի­կա­յից չէին փախ­չի: ­Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաեւ Բ­րի­տա­նիա­յի մա­սին, որն ի­րա­կա­նում հա­րավ­կով­կաս­յան այս խա­ղի հիմ­նա­կան պատ­վի­րա­տուն է: Ի՞նչ է ռազ­մա­կան ա­ռու­մով ի­րե­նից այ­սօր ներ­կա­յաց­նում Բ­րի­տա­նիան. խո­շոր հաշ­վով՝ ո­չինչ, որ ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան մա­սին մտա­ծի: Ա­վանտ­յու­րա­ներ, ի­հար­կե, կա­րող են ա­նել, բայց ըն­դա­մե­նը այդ­քա­նը:

­­Հաս­կա­նո՞ւմ է ­Նի­կոլն ի­րե­րի նման վի­ճա­կը, որ Ա­րեւ­մուտ­քը ռազ­մա­կան ներ­կա­յութ­յուն կա­րող է այս­տեղ ու­նե­նալ բա­ցա­ռա­պես ­Թուր­քիա­յի մի­ջո­ցով. պետք է որ հաս­կա­նա: Ու նո­րից գա­լիս ենք հիմ­նա­կան հար­ցին. իսկ ­Թուր­քիան պատ­րա՞ստ է ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յան մեջ մտնել ­Ռու­սաս­տա­նի հետ, գու­մա­րած Ի­րա­նը:

Չ­նա­յած, ե­րե­ւի ի­րե­րի նման դրված­քը ­Նի­կո­լի հա­մար էլ է պարզ: ­Հա­կա­ռակ դեպ­քում չէր գնա այն տա­րօ­րի­նակ հայ­տա­րա­րութ­յա­նը, թե՝ ՀԱՊԿ-ում ­Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յու­նը սա­ռեց­ված է: Ն­կա­տի ու­նենք ՀԱՊԿ-ի. «­Ներ­կա պա­հին ՀԱՊԿ քար­տու­ղա­րութ­յու­նը Ե­րե­ւա­նից ՀԱՊԿ-ին ան­դա­մակ­ցութ­յան սա­ռեց­ման մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­ներ չի ստա­ցել։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է մաս­նակ­ցութ­յու­նը սա­ռեց­նե­լու թե­զին, ա­պա, ըստ ա­մե­նայ­նի, խոս­քը ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան՝ մի շարք մի­ջո­ցա­ռում­նե­րի չմաս­նակ­ցե­լու մա­սին է, ո­րոնք վեր­ջին շրջա­նում կազ­մա­կեր­պում է կազ­մա­կեր­պութ­յու­նը»: Այ­սինքն, խո­սե­լով «սա­ռեց­ման» մա­սին, ­Փա­շին­յանն ին­չո՞ւ միա­ժա­մա­նակ դա չի հաս­տա­տում պաշ­տո­նա­կան դի­մու­մով: Չ­նա­յած, ե­թե նման պաշ­տո­նա­կան դի­մում ներ­կա­յաց­նի, ո՞վ ի­մա­նա, թե դա ­Հա­յաս­տա­նում ինչ ռեակ­ցիա ա­ռաջ կբե­րի: Այ­սինքն, ա­վե­լի նման է նրան, որ ­Նի­կո­լին «խնդրել» են ՝ նման բան պետք է հայ­տա­րա­րես, նա էլ «մեր­ժել չի կա­րո­ղա­ցել»: Ե­թե այդ­պես է, ա­պա դա նույն­պես խո­սում է քա­րոզ­չա­կան շոո­ւի վար­կա­ծի օգ­տին, ա­սենք, նաեւ ­Զե­լենս­կու՝ ­Հա­յաս­տան գա­լու մա­սին հան­կարծ տա­րած­ված լու­րը: Կ­գա՞ ­Զե­լենս­կին ­Հա­յաս­տան. կար­ծում ենք՝ ո´չ: Ն­ույն­կերպ քիչ հա­վա­նա­կան է, որ ­Փա­շին­յա­նը ՀԱՊԿ-ից դուրս գա­լու կամ ան­դա­մութ­յան «սա­ռեց­ման» դի­մում կգրի: Այդ դեպ­քում ի՞նչ է, Ա­րեւ­մուտ­քը նման շոու է սար­քել՝ հույս ու­նե­նա­լով ռու­սա­կան ծայ­րա­հեղ կոշտ ռեակ­ցիա­յի վրա՞, ո­րը կտա­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի կտրուկ շի­կաց­ման:

Ե­թե ի­րա­կա­նում ա­րեւմտ­յան հաշ­վար­կը ռուս­նե­րի կոշտ ար­ձա­գան­քի վրա էր, ա­պա չստաց­վեց: ­Ճիշտ է, ԱԳՆ-ից եւ փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յու­նից բա­վա­կա­նին կոշտ մտքեր հնչե­ցին, սա­կայն Կ­րեմ­լի ռեակ­ցիան լիո­վին հան­գիստ էր: ­Պես­կովն ըն­դա­մե­նը հայտ­նեց, թե. «­Պու­տի­նը չի շփվել ­Փա­շին­յա­նի հետ ՀԱՊԿ-ին ան­դա­մակ­ցութ­յու­նը սա­ռեց­նե­լու մա­սին նրա խոս­քե­րից հե­տո»: Իսկ ­Մոսկ­վան աշ­խա­տան­քա­յին շփում­նե­րի շրջա­նա­կում մտա­դիր է հայ գոր­ծըն­կեր­նե­րից պար­զել, թե ին­չի մա­սին է խոս­քը: Այ­սինքն, սա այն ա­ռաջ­նա­յին հար­ցը չէ, որ ­Պու­տի­նին հե­տաքրք­րում է: Ն­ման է նրան, որ ռեակ­ցիան ե­ղավ ­Լու­կա­շեն­կո­յի մի­ջո­ցով, ով նախ ակ­նար­կեց, թե՝ ­Հա­յաս­տա­նը չպետք է շտա­պի «դուրս գալ, սա­ռեց­նել», ա­պա նաեւ, թե՝ ­Փա­շին­յա­նը միայն է­մո­ցիո­նալ հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց:

Արդ­յուն­քում, այս շոուն ռեալ տե­ղա­շար­ժի հա­զիվ թե տա­նի: ­Նի­կո­լը, ճիշտ է, եւս մեկ ան­գամ ցույց տվեց, թե ի­րա­կա­նում որ դաշ­տում է ի­րեն տես­նում, բայց քա­նի դեռ ա­վե­լի ար­մա­տա­կան քայ­լե­րի չի գնա­ցել, իր պատ­կե­րա­ցում­ներն էա­կան չեն: Ար­մա­տա­կան կլի­ներ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու պաշ­տո­նա­կան եւ կից՝ ­Հա­յաս­տա­նից  ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու ո­րո­շու­մը: Ու մեծ հարց է, թե ­Նի­կո­լը կգնա՞ նման գեր­ռիս­կա­յին քայ­լի, թե­կու­զեւ բրի­տա­նա­ցի ­Մու­րի «թանկ խա­թեր հա­մար»: Իսկ մինչ այդ, մնում է նույն հար­ցի ա­ռաջ՝ ինչ­պե՞ս է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու Ա­լիե­ւի հետ: Ե­թե ոչ, մեկ բան կմնա խոս­տո­վա­նել՝ իր քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նը» լիո­վին ձա­խող­ված է՝ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

ԻՐԱՆԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱՏՕ-Ի ՀՆԱՐԱՎՈՐ ՄՈՒՏՔԸ

­­Խո­սե­լով ֆրան­սիա­կան ռազ­մա­կան օգ­նութ­յան մա­սին, ­Նի­կո­լը եւս մեկ կոշտ հար­ված հասց­րեց ­Հա­յաս­տա­նին: ­Սա, ըստ էութ­յան, ոչ այլ ինչ է, քան ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում Ֆ­րան­սիա­յի, այն է՝ ՆԱՏՕ-ի հա­մար ո­տա­տեղ ստեղ­ծե­լու ծրա­գիր: Իսկ Ի­րա­նի հա­մար դա ըն­կալ­վում է, որ­պես իր հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին ՆԱՏՕ-ի տե­ղա­կայ­ման ռեալ հե­ռան­կար՝ հնա­րա­վոր բո­լոր ռեալ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ի­րանն ի­րա­կա­նում իր սահ­ման­նե­րին ար­դեն ու­նի ՆԱՏՕ-ա­կան եր­կիր՝ ­Թուր­քիան: ­Սա­կայն ­Թուր­քիա­յի պա­րա­գա­յում կա սե­փա­կան շա­հե­րով ա­ռաջ­նորդ­վող պե­տութ­յուն, այ­սինքն՝ ­Թեհ­րանն այս դեպ­քում ու­նի ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Ան­կա­րա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խնդիր: ­Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում հե­ռան­կար­ներն այլ են. այս­տեղ ՆԱՏՕ-ի տե­ղա­կայ­ման դեպ­քում գե­րիշ­խող է լի­նե­լու ոչ թե ­Հա­յաս­տա­նի սե­փա­կան, այլ՝ ՆԱՏՕ-ի, այ­սինքն՝ ԱՄՆ-ի շա­հը: Եվ միա­ժա­մա­նակ, այն դառ­նա­լու է Ի­րա­նին ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից կտրող պատ­նեշ, հաշ­վի առ­նե­լով, որ ­Հա­յաս­տա­նում տե­ղա­վոր­վե­լով, ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հա­ջորդ թի­րախն է դառ­նա­լու Ադր­բե­ջա­նը՝ ­Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու ան­թա­քույց ծրագ­րե­րով: Ին­չի մա­սին, ի դեպ, ա­ռանց դես ու դեն ընկ­նե­լու օ­րերս հայ­տա­րա­րեց նաեւ ­Մակ­րո­նը՝ ­Նի­կո­լի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ:

Ն­կա­տենք նաեւ, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս ­Թեհ­րա­նին վե­րագր­վող խո­րը մտա­հո­գութ­յուն­նե­րի պա­կաս չկա: ­Նախ, տա­րած­վե­ցին լու­րե­րը, որ ի­րան­ցի պաշ­տոն­յա­նե­րը, ընդ­հուպ՝ նա­խա­գահ ­Ռա­յի­սին, ծայ­րա­հեղ կոշտ մե­սիջ­ներ են փո­խան­ցել փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի մի­ջո­ցով՝ նրա վեր­ջին ի­րա­նա­կան այ­ցի ժա­մա­նակ: Դ­րան էլ հա­ջոր­դեց ­Նի­կո­լի եւ ­Մակ­րո­նի այս նոր «ֆրան­սիա­կան համ­բույ­րը», ո­րը միայն սրե­լու է ­Թեհ­րա­նի ռեակ­ցիան: Ընդ ո­րում, ե­թե մինչ այս ­Թեհ­րա­նից դեռ մե­սիջ­ներ էին գա­լիս, թե պատ­րաստ­վում են ­Հա­յաս­տա­նի հետ ընդ­հուպ ռազ­մա­կան խո­րը հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նա­գիր կնքել, ա­պա նույն աղբ­յուր­նե­րը հի­մա սկսել են այլ մո­տե­ցում ի ցույց դնել: Այն է. «­Ռեշտ-Աս­տա­րա եւ ­Չա­բա­հար-­­Զա­հե­դան եր­կաթգ­ծե­րի ա­վար­տը կբա­րե­լա­վի Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ կա­պը, եւ Հնդ­կաս­տա­նը կկա­րո­ղա­նա ա­վե­լի հեշ­տութ­յամբ հաս­նել Եվ­րա­սիա­յի ցան­կա­ցած հատ­ված ա­րեւմտ­յան ճա­նա­պար­հով»: Այն դեպ­քում, երբ մինչ այս Հնդ­կաս­տան-Ի­րան -­Ռու­սաս­տան կա­պի հիմ­նա­կան օ­ղակ ­Թեհ­րա­նը տես­նում էր ­Հա­յաս­տա­նին` ընդ­հուպ դե­պի ­Պար­սից ծոց նա­վա­հանգս­տից օգտ­վե­լու ի­րա­վուն­քով: Մ­յուս կող­մից, սա նաեւ Ադր­բե­ջա­նի հա­մար է ա­ռա­ջարկ, թե Հ­յու­սիս-­­Հա­րավ ուղ­ղութ­յա­նը նե­րառ­վելն ինչ պո­տենց­իալ օ­գուտ­ներ է խոս­տա­նում:

­­Բայց ա­սել, թե այս ա­մե­նով հան­դերձ, ­Թեհ­րա­նը (­­Մոսկ­վա­յին չմո­ռա­նանք) կհան­դուր­ժի ի դեմս Ֆ­րան­սիա­յի, ՆԱՏՕ-ի մուտ­քի հե­ռան­կա­րը ­Հա­յաս­տան, միամ­տութ­յուն կլի­ներ: Այն­պես, ինչ­պես պատ­րաստ էր պա­տե­րազ­մի մեջ մտնել թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ՝ հա­յաս­տան­յան գի­ծը կտրե­լու դեպ­քում: Ըն­դա­մե­նը բախ­վե­լու ենք հա­վել­յալ ճնշում­նե­րի ու հա­նուն նրա, որ ­Նի­կո­լի պատ­կե­րաց­մամբ՝ ­Մակ­րոնն իր մեծ եղ­բա՞րն է. խեղճ ­Հա­յաս­տան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Իսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՇատ կարեւոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա. ՎրթանեսյանՌուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. ՀաջիևԻ՞նչ է ասել ՓաշինյանըԳյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել էԱրցախցիները միջազգային ո՞ր երաշխիքի տակ պիտի վերադառնան Արցախ․ ՄխիթարյանՎրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)Փաշինյանի հետ համաձայն չեմ, Ադրբեջանը դիրքեր է դրել Բերքաբերի մոտ, բայց մեր ազգից հիասթափվելՀովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմի ԱվետարանըՕդի ջերմաստիճանը կբարձրանաՆոր կյանք եմ սկսпւմ… միայն տեսնեք, թե ինչ է հրшպարակել Անահիտ ՍիմոնյшնըՍամվել Վարդանյանի գործով դատը տեղի կունենա Շենգավիթի դատարանում ժամը` 19:00-ին Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 91 տարեկան (տեսանյութ)Հայաստան մտնող ցորենի 99%-ը ներկրվում է ՌԴ-ից, պարենային անվտանգության հարցերի մասին պիտի խոսեՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըՏարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. ՌաիսիՊեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկըՈսկեպարցիներից հավաքել են հեռախոսները. մանրամասներ (տեսանյութ)Իրանը կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ. Իրանահայ քաղաքագետը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի մասինԼրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանենՓաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ)Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռովՈրոշ գործերով`օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դեռ բավականին բացեր կան, բայց... Ամենաաղմկահարույց գործերով պահանջված փաստաբանը «Freedom House»-ի զեկույցում տեղ գտած գնահատականի մասինԲագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպմանըՍամվել Վարդանյանի մայրը ուշագնաց եղավՊաշտպանության նախարարն ու ԳՇ պետը հետևել են բարձրագույն և ավագ սպայական կազմերի կրակային պատրաստության քննությանըՌուսական հրթիռները հարվածել են ուկրաինական «Հյուսիս» խմբավորման հրամանատարական կետին՝ հրամանատարության խորհրդակցության պահինԴատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել․ ՀՀԿ ԳՄ-ն՝ քաղաքացու խոշտանգման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода