Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային․ Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի պահանջների մասին
ՀասարակությունԲոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր պահանջները, որոնց մասին Ալիևը հայտարարում է։
«Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա՝ փորձելով ճնշումներ գործադրել։
Ալիևը շրջանառության մեջ դրեց միջանցք տերմինը, մենք հետո շատ դժվարությամբ հանեցինք այդ տերմինը։ ՀՀ-ն, երբ որոշի, որ իր Սահմանադրության մեջ բան պետք է փոխվի, այն ժամանակ կփոխի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է։