ՈՒՄԻՑ Է ՆԻԿՈԼԸ ՀԱՆԵԼՈՒ ՄՈՒՐԻ ՄՈՒՌԸ
ՎերլուծությունԻնչպես հայտնի է Մյունխենում Նիկոլը հանդիպեց բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Ինքնին փաստն արտառոց է, ինչ գործ ունի մի պետության, տվյալ դեպքում «ազատ, անկախ» Հայաստանի ղեկավարը մեկ այլ պետության գաղտնի հետախուզության հետ: Սակայն դա նրանց առաջին հանդիպումը չէր:
2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ռիչարդ Մուրն այցելեց Երեւան, որտեղ հանդիպեց Նիկոլի հետ: Հատկանշական է, որ Մուրի այցից ընդամենը 4 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ադրբեջանցիները փակեցին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, եւ նույն օրը ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկնել էր Լոնդոն MI6-ի ղեկավարի հետ խորհրդակցելու համար: Ըստ որոշ տեղեկությունների` Արմեն Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը` նշելով, որ Նիկոլը պատրաստ է գնալ ռուսների եւ ադրբեջանցիների հետ ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի կատարմանը եւ դա կանխելու համար Մուրը ափալ-թափալ եկավ Երեւան, հանդիպեց Նիկոլի հետ ցուցումներ տալու համար: Ըստ էության, Մուրը կարգադրեց Նիկոլին դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք ուղղված էին իրավիճակի կարգավորմանը:
Նշենք, որ Մուրի գալու օրը, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված, իրավիճակը գրեթե հանգուցալուծված էր ռուսների միջնորդրության շնորհիվ: Ադրբեջանի «էկո ակտիվիստները» սկսել էին հավաքել վրանները` պատրաստվելով բացել ճանապարհը: Սակայն, Մուրի այցին զուգահեռ, այդ գործընթացը կտրուկ սառեցվեց, իսկ իրավիճակը սրվեց: Բանն այն է, որ Նիկոլը հրաժարվեց կատարել Հայաստանի պարտավորվածությունը բացել ճանապարհ դեպի Նախիջեւան եւ այն հանձնել ռուսների վերահսկողության տակ, ի պատասխան դրա Ադրբեջանը վերջնականապես փակեց Լաչինի միջանցքը: Ռուսների բոլոր հորդորները` Նիկոլին վերադառնալ ստորագրված եռակողմ հայտարարագրի դրույթներին անցան ապարդյուն, քանի որ Մուրը «բռնել էր Նիկոլի վախը»: Հենց այդ օրը վերջնականապես որոշվեց Արցախի դեռեւս հայկական մնացած դաժան ճակատագիրը եւ արցախցիները դատապարտվեցին բռնագաղթի:
Նշենք, որ Մուրի Երեւան այցից 1,5 ամիս առաջ Անկարայում կայացել էր Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ու ամենայն հավանականությամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարարների փակ հանդիպումը: Ըստ ամենայնի, հենց այդտեղ էլ որոշում կայացվեց սկսկել Լաչինի փակման օպերացիան, արդյունքում բանը հասցնելով Արցախի ամբողջական օկուպացիայի, զուգահեռաբար ռուսներին դնելով ծանր վիճակի մեջ, երբ վերջիններս ստիպված էին գործել վերոհիշյալ չորս պետությունների եւ դրանց կամակատար դարձած Հայաստանի համատեղ խաղի դաշտում: Եվ միակ բանը, ինչ մնացել էր ռուսներին, դա ապահովել արցախցիների անվնաս տեղափոխումը Հայաստան:
Այդ մեծածավալ օպերացիայի մաս էր կազմում Անկարայի հանդիպմանը նախորդած 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի հայտարարությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին: Իսկ այդ հայտարարությանը նախորդեց ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան: Ահա այսպիսն էր «Արցախի հանձնում» օպերացիայի ժամանակցույցը:
ՄՈՒՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվ այսպես, վերոհիշյալ հայակործան ծրագրում Նիկոլը փայլուն կատարեց իրեն հատկացված դերը: Նա հույս ուներ, որ այդքանից հետո նա կստանա իր երազած «խաղաղության դարաշրջանը»: Եվ իրեն իսկապես իր վերակացուները խոստացել էին, որ նա հանգիստ ու առոք-փառոք իշխելու է Հայաստանում մոտակա 20 տարիների ընթացքում: Նրան խոստացված էր, որ ցանկացած ընտրական խախտում անցնելու է Արեւմուտքի կողմից աննկատ, նա շարունակելու է ստանալ հսկայական վարկեր, իսկ իր ունեցվածքը Արեւմուտքում լինելու է անձեռնմխելի:
Սակայն Նիկոլի կյանքը այդքան հարթ չընթացավ:Եվ նոր էր Նիկոլը շունչ քաշել, թե պրծավ Արցախից, երբ նրա առաջ դրեցին նոր պայմաններ` նա պետք է ընդունի նոր սահմանադրություն: Ըստ այդ նոր պահանջների` Հայաստանը պետք է տրամադրի Ադրբեջանին (ինչ նշանակում է իրականում Թուրքիային) անվերահսկելի ճանապարհ, որը կկապի Թուրքիան, Նախիջեւանը եւ Ադրբեջանը: Ըստ էության, դա նշանակում է ՆԱՏՕ-ին տրամադրել վերահսկողություն հայ-իրանական սահմանի նկատմամբ եւ բացել ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի Ադրբեջան եւ Միջին Ասիա: Երկրորդ պահանջը Հայաստանը պետք է նոր սահմանադրությամբ ընդունի իր ոչ դաշինքային կարգավիճակը եւ օտարերկյա զորքերի ՀՀ-ից դուրսբերման դրույթը, որով Իրանի եւ Թուրքիայի սահմաններից պետք է դուրս գան ռուս խաղաղպահները եւ այդ սահմանները պետք է անցնեն Թուրքիայի վերահսկողության տակ: Հայաստանից պետք է հեռանա նաեւ ռուսական ռազմաբազան:
Նիկոլը այսպիսի ծանր հարված իր արեւմտայն հովանավորներից չէր սպասում: Նոր սահմանադրություն ընդունելն իր համար գրեթե անլուծելի խնդիր է: Միաժամանակ Ռուսաստանը եւ Իրանը Նիկոլին պարզ ցույց տվեցին, որ հեշտ ու հանգիստ չեն նայելու, թե ինչպես է Հայաստանը անցնում ՆԱՏՕ-ական Թուրքիայի վերահսկողության տակ: Իսկ Արեւմուտքը Նիկոլի վրա ճնշումը ավելացնելու նպատակով, կտրուկ ակտիվացրեց ծայրահեղ սորոսական թեւին` ի դեմս Արմեն Գրիգորյանի:
Մուրի հետ մյունխենյան հանդիպման ընթացքում Նիկոլը փորձեց մուրալ, որպեսզի նրան չստիպեն գնալ նոր սահմանադրության ինքնաոչնչացման ճանապարհով: Սակայն նրա առաջ դրվեցին նոր պայմաններ, մասնավորապես` անմիջապես հանդիպումից հետո Նիկոլը հայտարարեց, որ, ըստ էության, չի ճանաչում Ղրիմը եւ Ռուսաստանին միացած Դոնբասը եւ այլ տարածքները Ռուսաստանի կազմում, անուհետեւ նա հայտարարեց, որ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Եվ երրորդ` Նիկոլը ուղղակիորեն մեղադրեց պաշտոնական Մոսկվային Հայաստանում իշխանափոխություն ծրագրելու համար:
Բայց այս նոր պայմանների կատարումը Նիկոլին չի ազատում նոր սահմանադրության ընդունման պահանջից: Եվ այդ հանրաքվեն ապահովելու համար Նիկոլը հետեւողականորեն շանտաժի է ենթարկում սեփական բնակչությանը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ, եթե Հայաստանը չընդունի նոր սահմանադրություն` թուրք-ադրբեջանական պահանջներով:
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իր իշխանությունը պահելը Նիկոլի համար դարձել է գերխնդիր: Հակառակ դեպքում նա պարզ գիտակցում է, որ ոչնչացվելու է եւ կորցնելու է այն ամենը, ինչ ձեռք է բերել, քանի որ նա գիտի շատ բան, իսկ այդպիսի գաղտնիքներով մարդկանց թույլ չեն տալիս, որպեսզի հասնեն դատարան, հենց նրանք, ովքեր նախկինում նրանց կառավարել են: Այդ իսկ պառճառով Նիկոլի համար իշխանություն պահելը կյանքի եւ մահու կռիվ է, եւ նա պատրաստ է այդ կռվում զոհել բոլորին եւ ամեն ինչ:
Իր իշխանությունը պահելու համար Նիկոլը կրկին հարվածում է Հայ Առաքելական եկեղեցուն: Սա նաեւ Արեւմուտքի պահանջն է: Բառացիորեն նույն կերպ Արեւմուտքը գործեց նաեւ Ուկրաինայում` ոչնչացնելով Ուկրաինայի ավանդական եկեղեցին, դրա հետ մեկտեղ ուղղափառ ավանդույթները: Հայ ազգային եկեղեցին ոչնչացնելու Նիկոլի ծրագիրը ողջունվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, քանի որ մեր ազգային եկեղեցին ոչ միայն հայերի ազգային ինքնության կարեւորագույն հիմնասյուներից է, համաշխարհային հայությանը միավորող եզակի կառույց, այլեւ`Արցախի ու Հայ դատի պահանջատեր: Նոր սահմանադրության ընդունումը ենթադրում է փոխել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերի մասին դրույթը, ինչը նոր ճանապարհ կբացի աղանդների տարածման համար: Իսկ ինչպես հայտնի է, աղանդները, որպես կանոն, գտնվում են արեւմտյան հատուկ ծառայությունների կառավարման ներքո:
Իշխանությունը պահելու Նիկոլի հաջորդ հարվածը հենց իր թիմում գործող ծայրահեղ սորոսական «5-րդ շարասյան» վնասազերծումն է: Այդ նպատակով Նիկոլը իրականացրեց Ալենի եղբոր կնոջ «օպերացիան», որին զոհ գնաց փողի համը առած եւ իրեն մինիստր պատկերացրած Վահան Քերոբյանը: Չերեւացող աշխատանք է տարվում նաեւ ծայրահեղ սորոսական թեւի ներկայացուցիչներ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի եւ մի շարք այլ ուղղություններով: Հարուցվում են նոր քրեական գործեր, կալավորվում են մարդիկ սրանց շրջապատից, նախապատրաստվում են կոմպրոմատներ:
Եվ վերջապես, երրորդ ուղղությունը, որով Նիկոլը փորձում է ապահովագրել իր իշխանությունը, ընդդիմության հետ ստվերային փոխհամաձայնությունների գալն է: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմակիցները դուրս են եկել ակտիվ քաղաքական գործընթացներից եւ իրենց ընդդիմադիր գործունեությամբ ԱԺ-ում ապահովում են Նիկոլի «ժողովրդավարական առաջնորդի» իմիջը: Որեւէ այլ ընդդմադիր ակտիվություն նույնպես չի նկատվում: Իսկ վերջին ընդդիմադիր հանրահավաքում կարգալույծ քահանայի բեմում հայտնվելը եւ Նարինե Դիլբարյան մշտապես իշխանությունների կողքին գտնվող եւ արեւմտյան կարգախոսներ արտահայտող երեւույթի ի հայտ գալը լուրջ կասկածներ են առաջացնում այդ հանրահավքի իրական նպատակների վերաբերյալ, եթե հիշենք, ինչպես Վազգեն Մանուկյանը, Անդրանիկ Թեւանյանը եւ այլ ընդիմադիր ներկայացող գործիչները հաջողությամբ մարում էին ընդդիմադիր ըմբոստությունը, ապա պետք է ընդունել, որ այս խաղատախտակում Նիկոլին հաջողվում է խաղալ սպիտակներով:
Արմենակ Հովհանիսյան