Լոռիում անհետ կորած 50-ամյա տղամարդու դին գտել են մասամբ հոշոտված վիճակում. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում դի կա։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի: Փրկարարները դին մի քանի 100 մետր մեծ դժվարությամբ մոտեցրել են դիատարին։
Դեպքի փաստով Հ․ Սահակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Վահագն Մ․-ն էր, ով որպես անհետ կորած մի քանի օր է որոնվում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից։ Մահացածի մարմինը մասամբ եղել է հոշոտված։