Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

«ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄ ԿԱՐԱՏԵՈՒՄ. ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայաստանի շոտոկան կարատեի երիտասարդական հավաքականի անդամ ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, փայլուն է հանդես եկել ու ոսկե մեդալ նվաճել, վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնության ժամանակ։ Հին աշխարհամասի առաջնության Մ21 - տարեկանների պայքարում - 84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջովսկու նկատմամբ։ Գոռ Ներսիսյանը, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, հատկանշական է, որ նա առաջինն է հայկական կարատեի պատմության մեջ։ Նշենք, որ Թբիլիսիում հաջողություններ են գրանցել նաև հայ մրցավարները։ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը և մրցավար Էդգար Մինասյանը, հանձնելով Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությանը նախորդած մրցավարական որակավորման քննությունը, ստացել են «EKF Referee B» միջազգային բարձր որակավորում։ Iravunk. com -ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել հայկական կարատեում պատմություն կերտած, Եվրոպայի նորընծա չեմպիոնի, 20-ամյա ԳՈՌ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Գոռ, աննախադեպ նվաճման համար։

- Շատ շնորհակալ եմ ։Ընդհանուր 5 մենամարտ ունեցա։ Մեկնարկային մենամարտում 4։3 հաշվով հաղթեցի Թաիլանդի ներկայացուցչին, հետո 3։1 հաշվով սերբ մրցակցիս, ապա 4։1 հաշվով հաղթեցի ազգությամբ վրացի, կիսաեզրափակչում էլ հույն մրցակցիս 5։3 հաշվով, եզրափակչում ոսկե մեդալի ճանապարհին, հաղթեցի Մակեդոնիայի ներկայացուցչին 4։3 հաշվով, ամենադժվարը նրա հետ ստացվեց, քանի որ բավականին փորձառու մարզիկ էր, գործող Աշխարհի փոխչեմպիոն։ Ես ճիշտ տակտիկայի շնորհիվ կարողացա հասնել մեծ հաջողության։ - Հայկական կարատեի պատմության մեջ մինչ այս երբևէ չէինք ունեցել Եվրոպայի չեմպիոն, դու առաջինն ես։ Ինչ զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։ - Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան, երբ մեր երկրի հիմնը հնչեց ու ծաղանվեց եռագույն դրոշը։ Այդ պահին շատ մեծ հպարտություն զգացի։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, ինչպես նաև մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս բոլոր անմահացածներին, հավերժ փառք ու խոնարհում բոլորին։ Հաղթանակս նվիրում եմ նաև վերջերս լույս աշխարհ եկած քրոջս որդուն։ - Գոռ, իսկ ինչպե՞ս էիր պատրաստվել այս մրցաշարին ։-Շուրջ 3 ամիս վնասվածք ունեի ծնկի շրջանում։ Սկզբից, նույնիսկ չէի կարողանում քայլել, բժիշկները խորհուրդ էին տալիս հրաժարվել մրցաշարին մասնակցելուց ու 3 ամիս բուժվել։ Սակայն, ես ընդամենը մեկ ամսում բուժվեցի, մասնակցեցի Եվրոպայի առաջնությանն ու հաղթեցի։ Դա նաև անձնական մարզչիս Սարգիս Հովսեփյանի ու գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի շնորհիվ էր։

- Գոռ, իսկ որ տարիքից սկսեցիր զբաղվել սպորտով ։

֊ 8 տարեկանից եմ սկսել պարապել այս մարզաձևով Երևանի մարտարվեստների ակումբում, որը Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ է։ 2018-ին, երբ առաջին անգամ ընդգրկվել էի հավաքականի կազմում ու մասնակցում էի մրցաշարին, ավագ ընկերոջս ասում էի, որ շատ եմ ուզում մեր երկրին առաջին ոսկե մեդալը բերել։ Բայց այդ մրցաշարը ինձ մոտ չստացվեց ու միայն 6 տարի անց դարձա Եվրոպայի չեմպիոն WKF վարկածով։ Ես ուզում էի, որ բոլորը իմանան մեր երկրի հիմնը ու իմացան։ Շաբաթական պարապում եմ 6 օր, որովհետեւ սպորտում շատ կարևոր է աշխատասիրությունը։ Ովքեր նոր են սկսում իրենց մարզական կարիերան, իմ խորհուրդն է, հավատալ սեփական ուժերին, վստահել մարզչին, անել մաքսիմալը ու ձգտել ավելիին, ահա սա է հաջողության հասնելու միակ տարբերակը։ Շատ շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Սարգիս Հովսեփյանին, Հայաստանի կարատեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանին, կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին։ Այս հաղթանակը նաև նրանց ու մեր ֆեդերացիայի մյուս մարզիկների հաղթանակն է, որովհետև բոլոր փորձությունների, դժվարությունների միջով անցել ենք միասին։

- Գոռ, հետաքրքիր է ազգականներիդ մեջ կան մարզիկներ ։

-Իհարկե, ես իմ մարզական կարիերան սկսել եմ հայրիկիս Վարդան Ներսիսյանի խորհրդով, նա պրոֆեսիոնալ լողորդ է, բայց հետո ավտովթարի պատճառով թողել է սպորտը։ Այս մարզաձևը մեր երկրում բավականին զարգացած է, այն նաև համարվում է Օլիմպիական։ Շոտոկան ոճը կարատեի ամենատարածված ոճերից մեկն է, այն անզեն մարտարվեստ է, որը հիմնված է բռունցքներով ու ոտքերով հարվածների վրա։ Ֆիզիկական տեխնիկայից բացի, շոտոկան կարատեն կապված է նաև բնավորության ձևավորման հետ ու հիանալի մեթոդ է անձնական զարգացման համար։ Մարդը եթե ուզում է լինել ինքնավստահ, կարգապահ ու ճկուն, ապա պիտի պարապի այս մարզաձևով։

- Շնորհակալություն, Գոռ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։ Հավելենք, որ Թբիլիսիում կայացած այս մրցաշարն ամենամեծն է եղել Եվրոպայի առաջնության պատմության մեջ, 49 երկրից 1160 մարզիկների մասնակցությամբ։ WKF ֊ն Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված կարատեն ներկայացնող միակ կազմակերպությունն է։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода