Հասանովը հանձնարարել է բարձրացնել Ադրբեջանի ստորաբաժանումների մարտունակությունը
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական պաշտոնական խորհրդակցությունը։
Հանդիպմանը մանրամասն վերլուծվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զինծառայության կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցեր։
Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»։ Նա հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։