Կիեւի վերջին հույսը համատարած մոբիլիզացիայի նոր ալիքն է. N-TV
ՄիջազգայինՈւկրաինական զորքերի դիրքերը թուլացած են, ողջ հույսը համատարած մոբիլիզացիայի նոր ալիքն է, նշում է N-TV-ն։
Ըստ աղբյուրի, Ուկրաինայի զինված ուժերը դիմակայում են ռուսական գերակա ուժերին, ուկրաինական բանակը հյուծված է և կադրերի լուրջ պակաս է զգում։
Ուկրաինան այս պահին կարող է մոտ 800 հազար զինվոր առաջարկել 1,3 միլիոն ռուսական զորքի դիմաց։ Ընդ որում, այդ 800 հազարի մեջ մեծամասնություն են թիկունքային ստորաբաժանումները, որոնք որեւէ մարտունակություն չունեն: Զինապարտության մասին նոր օրենքը պետք է հավասարեցնի ռուսների հետ ռազմաճակատային վիճակը, սակայն խորհրդարանը դեռ որոշում չի կայացրել։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ ռուսական անօդաչուների համատարած հարձակումների տակ գնալով դժվարանում է նոր դիրքեր գրավելը. «Նույնիսկ հետևակի համար խրամատներ փորելը արդեն իսկ խնդրահարույց է։ Հետո հայտնվում է երկրորդ անօդաչու թռչող սարքը, որի հետևից ինչ-որ բան է գալիս»: