Նոր մանրամասներ՝ Իրան-Ռուսաստան ռազմավարական համաձայնագրի մասին
ՄիջազգայինՌուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը հավանության է արժանացել Թեհրանի և Մոսկվայի կողմից: Կողմերը սպասում են արտգործնախարարների հանդիպմանը համաձայնագրի նախաստորագրման համար, որից հետո այն իրավական ստուգում կանցնի երկու երկրների կառավարություններում և խորհրդարաններում:
Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո այն օրինագծի տեսքով կներկայացվի երկու երկրների խորհրդարաններին:
Իրանական կողմից նշում են՝ չպետք է ենթադրել, որ այդ համաձայնագիրը գաղտնի է։ Դա լիովին թափանցիկ գործընթաց է։
Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ նոր համաձայնագրի շնորհիվ ՌԴ-ն և Իրանը կկարողանան հարաբերությունները նոր հունով տանել։
Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում կհանդիպեն Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Կողմերը հանդիպմանը կընդգծեն համաձայնագրի շուրջ աշխատանքների շուտափույթ ավարտի անհրաժեշտությունը։