Ով է զբաղվում հնդիկների միգրացիայով Հայաստանում
ԹեմաՀնդկաստանից միգրացիոն հոսքերը պետական մակարդակով չեն կառավարվում ոչ Հայաստանի եւ ոչ էլ Հնդկաստանի կողմից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նա նշել է, որ դա իրականացվում է մարդկանց խմբերի կողմից, որոնք մի ժամանակ ապրել են Հայաստանում, ժամանակին կապեր հաստատել այստեղ եւ կատարում են «բրիգադավարների» աշխատանք։
«Հայաստանում աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների մասին տեղեկությունը շատ արագ տարածվում է Հնդկաստանում, ինչը նույնպես լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում։ Որոշ հնդիկներ անգամ մտածում են այն մասին, որ հաստատվեն Հայաստանում, այլ ոչ թե պարզապես գան ժամանակավոր վաստակի հետեւից»,- նշել է փորձագետը։
Մակարյանի գնահատմամբ՝ հնդիկների միգրացիոն հոսքը (եկողների եւ գնացողների քանակը) ամբողջ 2023թ. ընթացքում կազմել է 65 հազար մարդ։