Մեր հարաբերությունների պատմությունը խորը անվստահության հիմք է․ Փաշինյանն՝ Ալիևի մասին
Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է։ Կարծում եմ` իմաստ էլ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ։ Ակնհայտորեն` ոչ։ Այս մասին France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ խնդիրն այն է, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը փոքր քայլերով վստահություն կառուցել․ «Այս պրոցեսում է, որ մենք խոչընդոտներ ունենք։ Հարց է՝ արդյո՞ք մենք պատրաստվում ենք քայլ-քայլ միմյանց փոխադարձ խոսքին վստահենք ու հավատանք։
Բանակցությունների ընթացքում շատ բան կոնստրուկտիվ է, բայց հետագայում միշտ չէ, որ դրա իրականացումը տեսնում ենք»։
Անցեք հղումով
https://www.youtube.com/live/pL50wS_Cptg?si=MHP--iHLSp20_Fzm