Նա կդառնար 43 տարեկան
ՀասարակությունԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՐՈՒԺԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ։Այսօր, փետրվարի 23-ը, անմահ հերոս ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 43 տարեկան։
Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է եղել։ Անմահ հերոսի հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։ Վարուժանը ծնվել էր 1981 թվականին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում ։Հայրենի գյուղի դպրոցի 8-րդ դասարանը ավարտելուց հետո, սովորել և ավարտել է Գյումրիի ուսումնարանը, ստացել կապավորի մասնագիտություն։ Այնուհետև, զորակոչվել է Հայոց բանակ, հայրենիքին իր սրբազան պարտքը կատարելու։ Ծառայել է ԼՂՀ «Եղնիկների» զորամասում։
Բարեխիղճ ծառայության համար, վերադաս հրամանատարության կողմից արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի։ Ցավոք, 2000 թվականի օգոստոսի 28-ին զոհվել է «Եղնիկներում»։ Հուղարկավորվել է ծննդավայրի գերեզմանատանը։ Նրա հիշատակը հավերժացնելու համար, կառուցվել է նրան նվիրված խաչքար - հուշարձան։ Ընկերների, հարազատների հուշերում, նա շատ բարի, կամեցող, բոլորին հասնող Վարուժն էր, ցավոք շատ անելիքներ ուներ այս կյանքում, մնացին անկատար։ Նշենք, որ անմահ հերոս ՎԱՐՈՒԺԱՆԻ անունը, այժմ պատվով կրում է նրա եղբորորդին, ով արդեն համալրել է Հայոց բանակի շարքերը ու ծառայում է հանուն հայրենիքի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ