Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրություն Թրամփն իր երկրորդ նախագահական ժամկետում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը Թրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ Time Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցեր Եթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian info Բուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Ինչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Դուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինել

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ԵՏԵՎՈՒՄ ԽԱՎԱՐԻ ՈՒԺԵՐԻ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ

Վերլուծություն

 

Դեռ այս տար­վա հուն­վա­րից հայտ­նի դար­ձավ, որ ­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող ­Նի­կո­լի ա­ջա­կից­նե­րը պատ­րաստ­վում են նոր սադ­րանք ի­րա­կա­նաց­նել ­Մայր Ա­թոռ ­Սուրբ Էջ­միած­նի եւ Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սի դեմ՝ պա­հան­ջե­լով ­Վե­հա­փա­ռի հրա­ժա­րա­կա­նը: ­Հեր­թա­կան ակ­ցիան՝ ընդ­դեմ ­Վե­հա­փա­ռի, նրանք նա­խա­տե­սել են ի­րա­կա­նաց­նել փետր­վա­րի 24-ին Էջ­միած­նի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում, սա­կայն, հնա­րա­վոր է, որ հրա­ժար­վեն այդ մտքից եւ հան­րա­հա­վա­քը կամ բո­ղո­քի մի­ջո­ցա­ռու­մը նույն օրն անց­կաց­նեն Ե­րե­ւա­նում:

ԿԵՂԾ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»

­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան ա­ջա­կից­նե­րի ձե­ւա­վո­րած նոր շար­ժու­մը կոչ­վում է «­Վար­դա­նանք», եւ ակն­հայտ է, որ այս ան­վա­նու­մը հան­րութ­յան միա­միտ, ինչ­պես նաեւ ան­տեղ­յակ հատ­վա­ծին մո­լո­րեց­նե­լու նպա­տակն ու­նի՝ իբր թե ­Վար­դա­նանց սուրբ ուխ­տի հե­տե­ւորդ են, ի­րենք էլ են քրիս­տոն­յա, ազ­գա­յին- քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի ջա­տա­գով ու պաշտ­պան:

Ընդ­դեմ ­Վե­հա­փա­ռի այս խայ­տա­ռակ ու դա­տա­պար­տե­լի շարժ­ման նա­խա­ձեռ­նողն ա­ռե­րե­ւույթ ոմն Անդ­րա­նիկ ­Դով­լաթ­յանն է, մա­կե­րե­սին նա է ե­րե­ւում, սա­կայն դա­տե­լով ա­մե­նից, շարժ­ման ե­տե­ւում կանգ­նած է հենց ­Նի­կո­լը կամ նրա ոհ­մա­կը: ­Թեեւ այս հե­տե­ւութ­յանն ա­ռա­ջի­կա­յում դեռ ա­ռան­ձին կանդ­րա­դառ­նանք, սա­կայն ­Հայ խա­չա­կիր­նե­րի ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ա­ռաջ­նորդ Ար­թուր Ա­սատր­յա­նի (­Դոն ­Պի­պո) հրա­պա­րա­կած տե­սան­յու­թում բեր­ված բա­ցա­ռիկ ձայ­նագ­րութ­յուն­նե­րից ար­դեն պարզ է, թե ինչ­պես են իշ­խա­նութ­յուն­ներն ա­ջակ­ցում ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վող խառ­նա­կիչ­նե­րին:

Ն­շենք նաեւ, որ ըստ ԶԼՄ- նե­րի հրա­պա­րա­կում­նե­րի, հա­մե­մա­տա­բար վեր­ջերս ­Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված ­Դով­լաթ­յա­նը եր­կար տա­րի­ներ ԱՄՆ-ում է բնակ­վել, ինչն ան­շուշտ ու­շագ­րավ փաստ է:

 ­Փաս­տո­րեն, ­Վե­հա­փա­ռի եւ Էջ­միած­նի դեմ հայ­հո­յանք, վի­րա­վո­րանք ու զրպար­տութ­յուն պա­րու­նա­կող ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով, հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով ու­ղեկց­վող շար­ժում է նա­խա­ձեռ­նել մե­կը, ո­րը եր­կար տա­րի­ներ բնակ­վել է աշ­խար­հի ա­մե­նա­հա­կաք­րիս­տո­նեա­կան պե­տութ­յու­նում, որ­տեղ շա­տե­րը ­Սա­տա­նա­յի ծա­ռա­յող են, ու մեկ էլ հան­կարծ ո­րո­շել է ­Հա­յաս­տան գալ, «­Վար­դա­նանք» ան­վամբ շար­ժում նա­խա­ձեռ­նել, ­Վե­հա­փա­ռի եւ ­Մայր Ա­թո­ռի դեմ ել­նել, քրիս­տոն­յա­նե­րին «պաշտ­պա­նել» Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս ­Գա­րե­գին Բ-ից եւ ­Մայր Ա­թո­ռից…­Լո՞ւրջ…

­Հաշ­վի առ­նե­լով վե­րը շա­րադր­վա­ծը, ինչ­պես նաեւ մեր ձեռ­քի տակ ե­ղած ու պատ­կերն ամ­բող­ջաց­նող այլ փաս­տեր` ա­ռանձ­նա­պես չենք զար­մա­նա, ե­թե ա­ռա­ջի­կա­յում պարզ­վի, որ ­Դով­լաթ­յա­նի ե­տե­ւում նաեւ ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի կամ գլո­բա­լիս­տա­կան, ջհու­դա­մա­սո­նա­կան ու­ժե­րի ա­կանջ­ներն են: ­Չենք զար­մա­նա նաեւ, ե­թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում սույն անձ­նա­վո­րութ­յան ա­ղան­դա­վոր լի­նե­լու վե­րա­բեր­յալ տե­ղե­կութ­յուն­նե­րը հաս­տատ­վեն:

­Հի­շենք, որ ԱՄՆ-ի ­Պետ­դե­պար­տա­մեն­տը ­Հա­յաս­տա­նում կրո­նա­կան ա­զա­տութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ իր ա­մե­նամ­յա զե­կույց­նե­րով տա­րի­ներ շա­րու­նակ հո­վա­նա­վո­րել ու պաշտ­պա­նել է մեր երկ­րում գոր­ծող ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին, նե­րառ­յալ՝ քայ­քա­յիչ եւ ամ­բող­ջա­տի­րա­կան ա­ղանդ­նե­րին, ո­րոնց գոր­ծու­նեութ­յունն ուղղ­ված է թե՛ քրիս­տո­նեութ­յան, թե՛ ­Մայր Ա­թոռ ­Սուրբ Էջ­միած­նի եւ ­Հա­յաս­տան­յայց Ա­ռա­քե­լա­կան ­Սուրբ Ե­կե­ղե­ցու, թե՛ մեր հա­սա­րա­կութ­յան եւ ազ­գի, թե՛ մեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յան դեմ:

­Մեր ար­տա­քին ու ներ­քին թշնա­մի­նե­րը, հա­կա­հայ ու­ժե­րը մին­չեւ հի­մա չեն կա­րո­ղա­նում մար­սել ­Հա­յաս­տա­նի ­Սահ­մա­նադ­րութ­յան 18-րդ ­հոդ­վա­ծում Ե­կե­ղե­ցու վե­րա­բեր­յալ ե­ղած չա­փա­զանց հա­մեստ ամ­րագ­րու­մը՝ «1. ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը ճա­նա­չում է ­Հա­յաս­տան­յայց ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցու՝ որ­պես ազ­գա­յին ե­կե­ղե­ցու բա­ցա­ռիկ ա­ռա­քե­լութ­յու­նը հայ ժո­ղովր­դի հո­գե­ւոր կյան­քում, նրա ազ­գա­յին մշա­կույ­թի զար­գաց­ման եւ ազ­գա­յին ինք­նութ­յան պահ­պան­ման գոր­ծում», եւ ըստ օ­դում կախ­ված տե­ղե­կութ­յուն­նե­րի, նի­կո­լենց կող­մից նոր ­Սահ­մա­նադ­րութ­յուն ըն­դու­նե­լու նպա­տակ­նե­րից մեկն էլ դրա­նից վե­րոնշ­յալ դրույ­թը դուրս թող­նելն է:

­Դով­լաթ­յա­նի ֆեյս­բուք­յան է­ջի ու­սում­նա­սի­րութ­յան պա­րա­գա­յում կա­րե­լի է նկա­տել նրա ոչ միայն ֆեյս­բուք­յան ու­ղիղ ե­թեր­նե­րը, ո­րոն­ցով քա­ղա­քա­ցի­նե­րին կոչ է ա­նում պաս­տառ­նե­րով միա­նալ ընդ­դեմ ­Վե­հա­փա­ռի ակ­ցիա­յին, այ­լեւ ­Նի­կո­լին ու ՔՊ-ա­կան­նե­րին գո­վեր­գող գրա­ռում­նե­րը, ին­չից պարզ է դառ­նում, որ «­Վար­դա­նանք» հոր­ջորջ­ված շարժ­ման նա­խա­ձեռ­նո­ղը ­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան թունդ ա­ջա­կից­նե­րից է:

Անդ­րա­նիկ ­Դով­լաթ­յան ա­նուն-ազ­գան­վամբ ստահակը դեռ հուն­վա­րին «­Վար­դա­նանք» շար­ժու­մը ե­թե­րում ներ­կա­յաց­րել է իբ­րեւ ազ­գա­յին շար­ժում, ի պաշտ­պա­նութ­յուն ­Հա­յաս­տա­նի, խո­րա­ման­կա­բար դի­մել է, իր իսկ բա­ռե­րով, «ազ­գիս ամ­բողջ» (կար­ծես ազ­գը սե­փա­կա­նաշ­նոր­հել է…), շարժ­ման մաս­նա­կից­նե­րի քա­նակն ա­վե­լաց­նե­լու նպա­տա­կով, մարդ­կանց շարժ­ման ա­նու­նից Էջ­միա­ծին քա­ղա­քի կենտ­րոն «էս­տի հա­մե­ցեք» է կան­չել, հռչա­կել «­Նոր տա­րին ա­ռանց ­Գա­րե­գին» կար­գա­խո­սը, խոս­տա­ցել ի­րենց, տո­ղե­րիս հե­ղի­նա­կի հա­մոզ­մամբ, խա­վա­րի ու­ժե­րի «ա­մե­նա­մեծ հաղ­թա­նա­կը», ա­պա հա­վե­լել՝ «եւ նրա­նից հե­տո մենք կշարժ­վենք ա­ռաջ՝ պատ­րաստ­վե­լու, որ­պես­զի դի­մա­վո­րենք Ա­մե­նայն հա­յոց վե­հա­փառ», վեր­ջում էլ, ա­ռանց ա­մո­թի, լկտիա­բար, կար­ծես Աստ­ծուն ծաղ­րե­լով, Աստ­ծո օրհ­նութ­յու­նը հայ­ցել:

­Մեկ այլ տե­սան­յու­թում դարձ­յալ Էջ­միած­նում շարժ­ման սկզբնա­վոր­ման մա­սին հռչա­կե­լով ու նույն՝ «­Նոր տա­րին ա­ռանց ­Գա­րե­գին» կար­գա­խո­սով դի­մե­լով «սի­րե­լի հայ­րե­նակ­ցին», մի կող­մից կեղ­ծա­վո­րա­բար խո­սում է մի­ջո­ցառ­ման օ­րի­նա­պաշտ, օ­րեն­քով լի­նե­լու, բո­լոր օ­րենք­նե­րը սի­րե­լու եւ հար­գե­լու մա­սին, մյուս կող­մից հայ­տա­րա­րում, խոս­տա­նում՝ «­Մենք ­Գա­րե­գի­նին հա­նում ենք այս տա­րի», ինչն օ­րեն­քով ա­ռաջ­նորդ­վե­լու պա­րա­գա­յում բա­ցար­ձա­կա­պես հնա­րա­վոր չէ, քա­նի որ նոր կա­թո­ղի­կոս կա­րող է ընտ­րել միայն ազ­գա­յին-ե­կե­ղե­ցա­կան ժո­ղո­վը:

ԿՀԱՐՈՒՑՎԻ՞ ՔՐ.ԳՈՐԾ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, 20-ից ա­վե­լի փաս­տա­բան վեր­ջերս հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին հա­ղոր­դում է ներ­կա­յաց­րել ՀՀ քննչա­կան կո­մի­տե: ­Հա­յաս­տա­նի փաս­տա­բա­նա­կան ա­կա­դե­միա­յի ռեկ­տոր Ա­րա ­Զոհ­րաբ­յա­նը այս կա­պակ­ցութ­յամբ կա­տա­րած գրառ­մամբ տե­ղե­կաց­րել է.

«2024 թվա­կա­նի փետր­վա­րի 05-ին եւ 06- ին «Facebook» սո­ցիա­լա­կան ցան­ցում գրանց­ված «Andranik Dovlatyan» տվյալ­նե­րով օգ­տա­տե­րը ի­րա­կա­նաց­րել է ու­ղիղ ե­թեր­ներ, ո­րոն­ցով վեր­ջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ա­մե­նայն ­Հա­յոց ­Կա­թո­ղի­կո­սի, ­Շի­րա­կի թե­մի ա­ռաջ­նորդ Տ. ­Մի­քա­յել ե­պիս­կո­պոս Ա­ջա­պահ­յա­նի, այլ բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կան­նե­րի եւ այ­լոց հաս­ցե­նե­րին, ինչ­պես նաեւ Ի­րա­նի ­Գե­րա­գույն հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ Ա­յա­թոլ­լա ­Խա­մե­նեի­նի հաս­ցեին հնչեց­րել է հայ­հո­յանք եւ զրպար­տութ­յուն պա­րու­նա­կող ար­տա­հայ­տութ­յուն­ներ:

Անդ­րա­նիկ ­Դով­լաթ­յա­նի վե­րը նշված ա­րար­քը հա­սա­րա­կութ­յան մեջ լուրջ դժգո­հութ­յուն է ա­ռա­ջաց­րել եւ բազ­մա­թիվ քրիս­տոն­յա­ներ հայ­տա­րա­րել են 2024թ. փետր­վա­րի 24-ին Էջ­միա­ծին մեկ­նե­լու եւ ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ­Սուրբ Ե­կե­ղե­ցին պաշտ­պա­նե­լու մա­սին:

Ն­կա­տի ու­նե­նա­լով այն հան­գա­ման­քը, որ Անդ­րա­նիկ ­Դով­լաթ­յա­նի նշված ա­րարք­նե­րը պա­րու­նա­կում են առն­վազն եր­կու հան­ցա­գոր­ծութ­յան հատ­կա­նիշ­ներ, այ­սօր քսա­նից ա­վե­լի փաս­տա­բան­նե­րով հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին հա­ղոր­դում ենք ներ­կա­յաց­րել ՀՀ քննչա­կան կո­մի­տեին:

­Հի­շեց­նեմ, որ խու­լի­գա­նութ­յու­նը (ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 297-րդ ­հոդ­ված)` հա­սա­րա­կութ­յան նկատ­մամբ ան­հար­գա­լից կամ ի­րա­վա­կան կամ բա­րո­յա­կան նոր­մե­րի նկատ­մամբ բա­ցա­հայտ ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րելն է, ո­րը դրսե­ւոր­վել է ան­ձին ստո­րաց­նե­լով կամ հայ­հո­յանք­նե­րով կամ ան­պար­կեշտ ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով կամ հա­մա­կե­ցութ­յան կա­նոն­նե­րի ցու­ցադ­րա­բար ան­տես­մամբ մարդ­կանց ան­դոր­րը խախ­տե­լով, իսկ ե­թե այդ ա­րար­քը կա­տար­վել է տե­ղե­կատ­վա­կան կամ հա­ղոր­դակ­ցա­կան տեխ­նո­լո­գիա­ներն օգ­տա­գոր­ծե­լով, ա­պա պատժ­վում է նաեւ ա­զա­տազրկ­մամբ` եր­կու­սից հինգ տա­րի ժամ­կե­տով:

­Մեր կար­ծի­քով` նշված ա­րարք­նե­րը պետք է քննար­կել նաեւ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 329-րդ ­հոդ­վա­ծի հա­մա­տեքս­տում (ա­տե­լութ­յուն, խտրա­կա­նութ­յուն, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն կամ թշնա­մանք հրահ­րե­լուն կամ քա­րո­զե­լուն ուղղ­ված հրա­պա­րա­կա­յին խոս­քը):

Ակն­հայտ է, որ Ի­րա­նի Իս­լա­մա­կան ­Հան­րա­պե­տութ­յան հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դի նկատ­մամբ հրա­պա­րա­կա­յին լկտի զրպարտ­չա­կան նյու­թը թշնա­մանք է ա­ռա­ջաց­նե­լու եր­կու ազ­գե­րի մի­ջեւ:

Ե­թե ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը պատ­շաճ ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան չտա Անդ­րա­նիկ ­Դով­լաթ­յա­նի եւ նրա գա­ղա­փա­րա­կից­նե­րի վար­քագ­ծին, ա­պա ա­տե­լութ­յան այս հո­ղի վրա բա­խում­ներն ան­խու­սա­փե­լի են լի­նե­լու:

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը ­Սահ­մա­նադ­րութ­յան 18-րդ ­հոդ­վա­ծի ու­ժով ճա­նա­չել է ­Հա­յաս­տան­յայց ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցու՝ որ­պես ազ­գա­յին ե­կե­ղե­ցու բա­ցա­ռիկ ա­ռա­քե­լութ­յու­նը հայ ժո­ղովր­դի հո­գե­ւոր կյան­քում, նրա ազ­գա­յին մշա­կույ­թի զար­գաց­ման եւ ազ­գա­յին ինք­նութ­յան պահ­պան­ման գոր­ծում:

­Հո­գե­ւոր հայ­րե­րի նկատ­մամբ նման հան­ցա­վոր դրսե­ւո­րում­նե­րը շատ վտան­գա­վոր սեր­մեր են պա­րու­նա­կում եւ ար­յու­նա­հե­ղութ­յան մեծ ռիս­կեր են պա­րու­նա­կում: ­Նաեւ հայ ժո­ղովր­դի կրո­նա­կան զգաց­մունք­նե­րի դեմ ուղղ­ված այս հան­ցա­վոր դրսե­ւո­րու­մը պետք է կանխ­վի օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով:

Այս պա­հից սկսած այս թե­մա­յով զար­գա­ցում­նե­րի ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յունն ընկ­նում է ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի վրա»:

Ինչ­պես ա­վե­լի վաղ տե­ղե­կաց­րել ենք, ­Վա­ղար­շա­պա­տի փոխ­քա­ղա­քա­պե­տը հան­րա­յին ճնշման տակ հա­կաե­կե­ղե­ցա­կան հան­րա­հա­վա­քի իր իսկ կող­մից մինչ այդ տված թույլտ­վութ­յունն ու­ժը կորց­րած է ճա­նա­չել: Ա­վե­լին, ինչ­պես փետր­վա­րի 19-ին ֆեյս­բուք­յան իր է­ջում տե­ղե­կաց­րեց Ա­րա ­Զոհ­րաբ­յա­նը, «ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԵՊՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ»:

­Նույն գրառ­ման մեջ մաս­նա­վո­րա­պես նշված է, որ «2024 թվա­կա­նի փետր­վա­րի 5-ին եւ 6-ին «Facebook» սո­ցիա­լա­կան ցան­ցում Անդ­րա­նիկ ­Դով­լաթ­յա­նի կող­մից բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կան­նե­րի հաս­ցեին հայ­հո­յանք­ներ հնչեց­նե­լու հետ կապ­ված դեպ­քի ա­ռի­թով 2024թ. փետր­վա­րի 16-ին ՀՀ քննչա­կան կո­մի­տեի հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժան­ման կող­մից քրեա­կան վա­րույթ է նա­խա­ձեռն­վել ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 297-րդ ­հոդ­վա­ծի 2-րդ ­մա­սի 3-րդ ­կե­տի հատ­կա­նիշ­նե­րով (խու­լի­գա­նութ­յուն, ո­րը կա­տար­վել է տե­ղե­կատ­վա­կան կամ հա­ղոր­դակ­ցա­կան տեխ­նո­լո­գիա­ներն օգ­տա­գոր­ծե­լով. պատժ­վում է նաեւ ա­զա­տազրկ­մամբ` եր­կու­սից հինգ տա­րի ժամ­կե­տով):

­Նույն քրեա­կան վա­րույ­թով ստեղծ­վել է քննչա­կան խումբ:

­Տե­ղե­կաց­նում եմ նաեւ, որ քննչա­կան խմբի ղե­կա­վա­րին եմ փո­խան­ցել 418 քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին տե­ղե­կութ­յուն­նե­րը, ո­րոնք նույն­պես միա­ցել են 23 փաս­տա­բա­նի հա­ղորդ­մա­նը»:

Այս լայն հա­սա­րա­կա­կան ա­լի­քը, որը բարձ­րա­ցավ ի պաշտ­պա­նութ­յուն ­Հա­յոց Ե­կե­ղե­ցու ցույց տվեց, որ հայ ազ­գը հեշ­տութ­յամբ չի հանձ­նի իր ինք­նութ­յան հիմ­նաս­յու­նե­րը, եւ ­Նի­կո­լին ա­նե­րե­ւա­կա­յե­լի դժվար կլի­նի անց­կաց­նել նոր հա­կա­հայ­կա­կան սահ­մա­նադ­րութ­յուն ա­րեւմ­տա­թուր­քա­կան պատ­վե­րով:

­Շա­րու­նա­կե­լի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 






Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրությունԹրամփն իր երկրորդ նախագահական ժամկետում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունըԹրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ TimeՊապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցերԵթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian infoԲուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԻնչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԴուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինելԲախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրոԳիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտՆեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՍտորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրըՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներինԹրամփը Սի Ծինփինին հրավիրել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալությանը. CBSՀայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքիցԵրևանից Բաքու չվերթի մասին տեղեկությունը վկայում է, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը․ ԲադալյանՏիգրան Բարսեղյանի փայլուն հնարավորությունը «Ատլետիկոյի» դարպասին ու վնասվածքը (տեսանյութ)Մծբնա Հայրապետի տոնին պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբ եկեղեցումԹոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեցԲլինկենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները. Բաքուն արձագանքել էԱլիևի օգնականը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանի ռազմականացմանը մասնակցելու» մեջԿառավարության նիստի օրակարգում 61 հարց է, որից 57-ը չի զեկուցվում. Եւս 4 հարց գաղտնի է (ուղիղ)Այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ ԱբրահամյանՄեր պարտադիր նախագծերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է․ թուրք նախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 12-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top