Ողորմելին Պանթեոնում Մանուշյանին պիտի թաղի՝ սիրած ծեսն է...ո՞նց բաց թողի. Ալլա Հակոբյան
ԹեմաԹախտաբիթին տռզել է..
Իսկ միամիտ քաղաքացին,
Որ փողոցում վուվուզելով,
«Դըմ-դըմբ-հուու»-յով,
«Մերժիր Սերժին»
Կարգախոսով
Իշխանության բերեց-դրեց
Հայտնի-անհայտ բլոջներին,
Էսօր անգործ, նաեւ անտուն՝
Ընդամենը свалк-ից գտած
Հարյուր տարվա
Ճռռան թախտին
Գլուխը դրած,
Մտածում է.
«Էս ո՞նց էղավ» ...
Зато տըռուզ թախտաբիթին
Հարիֆների արյամբ արդեն
Մըլարդատեր даже դառած,
Ֆռֆռում է աշխարհով մեկ՝
Ընտանիքին պոչից քցած՝
Էրեխեքին հո չի՞ զրկի
Սամալոտից՝ էն էլ ձրի...
Ու էսօր էլ՝ նոր իմացա,
Ողորմելին Պանթեոնում
Մանուշյանին պիտի թաղի՝
Սիրած ծեսն է...
Ո՞նց բաց թողի...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ