Ինչ կատարվում Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահի շուրջ. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը
Իրավական«Իրավունքին» հասած տեղեկություններով հերթական «ռումբն է» տեղադրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության, մասնավորապես ընկերության երկարամյա, իր գործի նվիրյալ` նախագահ Մխիթար Մնացականյանի տակ: Նույն տեղեկությունների համաձայն Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանի (հանրության մեջ առաբել հայտնի, որպես Կարմիր խաչի Մխիկ) շահերի պաշտպանությունը ստանձնել է հայտնի «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հեղինակավոր փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Մեր տեղեկությունների ճշմարտացիության մեջ համոզվելու նպատակով դիմեցին հայտնի փաստաբանին, ով հաստատելով մեր լուրը մանրամասնելով.
-Իրավամբ Դուք ճիշտ նշեցիք, որ տարիներ շարունակ Հայկական Կարմիր խաչի ընկերության զարգացումը բացառապես կապված է եղել նախագահ Մնացականյանի հետ, եւ, այ՛ո, ճիշտ նկատեցիք, շատերը այդ կառույցը ասոցացնում են հենց, որպես Կարմիր խաչի Մխիկ: Անձնավորություն, ով իր կյանքի լավագույն տարիները ներդրեց ընկերության կայացման գործում: Ինչ վերաբերում է ընկերությունում առկա խնդրին, ապա այնքանով որքանով տեղեկացված եմ` ընկերության նախագահության որոշումները չգիտես ինչու որոշել են չկատարել տվյալ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կողմից, բխող բոլոր իրավական հետեւանքներով: Ասեմ, որ ընկերության նախագահության որոշումները ենթակա են անհապաղ կատարման, իսկ առերեևույթ դրանց ոչ իրավաչափ լինելու հանգամանքով պայմանավորված օրենսդիրը կարգավորում է դրանց բողոքարկման կարգն ու եղանակները:
-Պարոն Բաղդասարյան, ստեղծված իրավիճակում իշխանական հետք տեսնո՞ւմ եք:
-Ձեռնպահ կլինեմ քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, ընդամենը արձանագրեմ, որ իրավական հարթության վրա տոտալ ձեւով խախտված է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահության անդամների իրավունքները: Նշեմ, սակայն, որ նախագահությունը տեր է կանգնելու իր կայացրած որոշումներին` թույլ չտալով որեւէ անօրինական գործառույթ, որը կարող է ցնցել կառույցի հիմքերը:
Վերջում պարոն Բաղդասարյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակի շարունակության դեպքում չի բացառվում, որ առաջիկա օրերին հանդես գա մամլո ասուլիսով: