«Կատաստրոֆա կլինի». ԱՄՆ-ում արձագանքել են Պուտինի նախազգուշացմանը
ՄիջազգայինՎաշինգտոնի գործողությունները Ուկրաինայում կարող են կատաստրոֆա հրահրել, քանի որ այդ մասին նախազգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլկերսոնը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Ես համաձայն եմ նրա (Պուտինի - Խմբ.) հայտարարությունների հետ, թե ինչ ենք անում։ Նա ասում է, որ մենք անընդհատ սրում ենք սպառնալիքը։ Բայդենն ասում է, որ <...> եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա հաջորդը կլինի Լատվիան կամ Էստոնիան, սա աբսուրդ է, նա միայն կրակի վրա յուղ է լցնում։ <…> Երբ Թաքերը հարցրեց, թե ինչ կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ռազմական գործողությունների մեջ մտնի Ուկրաինայում, Պուտինը պատասխանեց, որ դա կատաստրոֆա կլինի մարդկության համար»,- նշել է նա։
Զինվորականի խոսքով՝ Սպիտակ տունը և արևմտյան առանցքային լրատվամիջոցները ակտիվորեն ապատեղեկատվություն են տարածում ռուսական երևակայական սպառնալիքի մասին։ Միաժամանակ, գնդապետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան ինքը չի սրելու իրավիճակը, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները հղի են միջուկային զենքի կիրառմավ վտանգով։
Ավելի վաղ Պուտինը Կարլսոնին տված հարցազրույցում մանրամասն բացատրել էր, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, մասնավորապես՝ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա։ Նա բացատրեց, որ Արևմուտքում քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը «ռուսական սպառնալիքով»՝ շեղելով ուշադրությունը ներքին խնդիրներից։