Փոխարժեք: $ , ,
Միասնական աղոթք հնչեց Տավուշի Մակարավանքում (տեսանյութ) Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊՆ Հակաեկեղեցական ակցիան տեղի ունեցավ լուռ ու հազիվ 10 հոգով, բայց Ավինյանի բարձր հովանու ներքո «Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում «Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ, առաջին հերթին բուժում կստանամ». Հռիփսիմե Խուրշուդյան Ինչպես է Մակրոնը փախել ֆրանսիացի ֆերմերներից Ուկրաինայի բանակը շարունակում է մեկը մյուսի հետևից բնակավայրերը հանձնել (Քարտեզ) Ռաբոտինոյում ռուսները գրավել են գյուղի կենտրոնը և ամրացել (Քարտեզ) ՀՀԿ ԵԿ-ում այսօր տեղի է ունեցել Հայոց եկեղեցու պատմության առաջին դասը Ձուկը հարվածել է օդերեւութաբանի դեմքին, ով մեկնաբանում էր Նորվեգիայի վերջին 30 տարվա ամենաուժեղ փոթորիկը (Տեսանյութ)

Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը

Թեմա

Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», — ասում է Ս. Գրիգոր Տաթևացին:

Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Պահք. օր 1

«Քանի որ պահք չպահելով վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք» (Բարսեղ Կեսարացի):

Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության:

Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում: Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը:

Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի: Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:

Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:


Միասնական աղոթք հնչեց Տավուշի Մակարավանքում (տեսանյութ)Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊՆՀակաեկեղեցական ակցիան տեղի ունեցավ լուռ ու հազիվ 10 հոգով, բայց Ավինյանի բարձր հովանու ներքո«Երիտասարդ բժշկի գրառումները». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում«Ունեմ բավականին լուրջ վնասվածքներ, առաջին հերթին բուժում կստանամ». Հռիփսիմե ԽուրշուդյանԻնչպես է Մակրոնը փախել ֆրանսիացի ֆերմերներիցՈւկրաինայի բանակը շարունակում է մեկը մյուսի հետևից բնակավայրերը հանձնել (Քարտեզ)Ռաբոտինոյում ռուսները գրավել են գյուղի կենտրոնը և ամրացել (Քարտեզ)ՀՀԿ ԵԿ-ում այսօր տեղի է ունեցել Հայոց եկեղեցու պատմության առաջին դասըՁուկը հարվածել է օդերեւութաբանի դեմքին, ով մեկնաբանում էր Նորվեգիայի վերջին 30 տարվա ամենաուժեղ փոթորիկը (Տեսանյութ)Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորըԱրտակարգ դեպք Երեւանում. անհայտ պատճառով «պայթել է» երթուղային ավտոբուսի ապակին. NEWSMaker (ֆոտո)Թուրքիայի դպրոցներին քրիստոնեական տոները նշելն արգելելու վերաբերյալ հրահանգ է ուղարկվելԱրսենյան Գուգոյին ուզում են պայթեցնե՞լ.Yerevan TimesՆոր մանրամասներ՝ Իրան-Ռուսաստան ռազմավարական համաձայնագրի մասինԷրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՇառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնըԿրակոցներ և դանակահարություն՝ Երևանի էլիտար շենքի բակումՔաղաքացին պայթեցրեց հակաեկեղեցական Անդրանիկ Դովլաթյանի ստերըԱնկանխիկ վճարում չընդունող տնտեսվարողը պարտավոր է տուգանք վճարելՌուսական ուժերը գրավում են Կրասնոյեն (Քարտեզ)Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականի մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանովՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձելԶաքիր Հասանովը հանձնարարել է բարձրացնել ԶՈՒ մարտունակությունը՝ «2024-ին սպասվող խնդիրների որակյալ կատարման համար»Հռոմի պապը թեթև հարբուխի պատճառով չեղարկել է շաբաթ օրվա հանդիպումներըԱգրեսիայի վտանգ կա, Բաքուն տեսնում է` ՀՀ-ն փչացրել է կապերը ՌԴ-ի հետ, իսկ Արևմուտքը չի օգնելուՌԴ-ն ՀՀ-ին կարող է տալ այն, ինչը ոչ ոք չի կարող, իսկ հնդկական զենքը սարսափելի է, բոլորն են փաստումՓաշինյանից Փ տառն էլ չէր մնա, եթե ՌԴ-ն ուզենար հեղաշրջում անել, գերդաստանով գերեզման չի ունենաԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԿառավարական համերգներին չեմ մասնակցում, հարկերը վճարում եմ․ Սոնա Շահգելդյան Աշոտ Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկելՀԱՊԿ-ի հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, Երևանը մերժել է. ՌԴ ԱԳՆՇրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյունՔՊ-ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻՄ ԴԵՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ». ԼԵԳԵՆԴԱՐ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐԴԵՆ 7-ԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել Է ԿիևԲեռ տեղափոխե՞լ եք արդեն. առաջին հայկական բեռնատար Բոինգը ՀՀ-ում է. Փաշինյանն այցելել է քաղավիացիաԻրանում պայթյուն է որոտացել. կան զոհերՆիկոլի տերերը որոշել են իսկապես վարի տալ Հայաստանը.Yerevan TimesՔիմ Քարդաշյանը շիկահեր է դարձելԼոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 22 անշարժ գույքի վրաԱդրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրելՍեպտեմբերի 28-ին և 29-ին կկատարվի Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունըԿարևոր չի, մրցակիցս թուրք է, թե այլ ազգի. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԱյսօր արդեն Սուրբ Տաճարն ենք պահում, իշխանությունը զավթածները թիրախավորել են Եկեղեցին«Ռադդ քաշի, գնա ստեղից». Մայր Աթոռի բակում սադրանք տեղի ունեցավՄայրս, դու իմ միակն էիր…Երեխաների հրապարակումը` Արամ Ասատրյանի կնոջ ծննդյան օրվա առթիվ.starnews.amԱդրբեջանի ՊՆ-ում վերլուծվել է հայ֊ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակըՌԴ սահմանապահներին ուզում են հանել Զվարթնոցից, քանի որ խնդիր կլինի, երբ Զելենսկին գա Հայաստան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода