ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
(ԳՌԶՈՆ` ԱԼԵՆԻՆ, ՎԵՐՋԻՆԻՍ «ԻՆՁ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԱՐԵՔ, ՊԱՐՈՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Եվ դո՞ւ, Ալեն։
* * *
ՀՈԼԱՆԴԻԱ՞, ՉԷ ՄԻ ՉԷ՛, ՍԻՆԳԱՊՈՒՐ
(ՄԵԾԱՔԱՆԱԿ ՀԵԾԱՆԻՎՆԵՐ ԳՆԵԼՈՎ ԵՎ ՎԱՃԱՌԵԼՈՎ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ՕՐ ՀՈԼԱՆԴԻԱ ԿԴԱՐՁՆԵՆՔ` ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻ ՀԱՅԱՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մեկն էլ էր քայլելուց սկսել, հետո հեծանիվով էր կառավարություն գնում եւ ուզում Հայաստանը Սինգապուր դարձնել, իսկ հիմա հարյուրավոր դիպուկահարների եւ թիկազորի հետեւում զրահապատ մեքենայի մեջ վախից դողում ա:
* * *
ԼԵԶՈՒՆ ՉԼԻՆԵՐ, ԱԳՌԱՎՆԵՐԸ ԱՉՔԵՐԸ ԿՀԱՆԵԻՆ
(ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԻՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՑ ՆԻԿՈԼԻ ՄՈՏ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ լեզվի տեսչության, եթե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ՆԳ-ի գլուխն է, իսկ փոխնախարար Արփինե Սարգսյանը` լեզուն, եւ գլուխը Նիկոլին բողոքում է լեզվից, ուրեմն ՆԳՆ-ում լեզուն գլխից առաջ է ընկել:
* * *
ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ
— ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլառնետ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, ալտ, տենոր, բարիտոն և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։
Պաշտպանության նախարարություն
* * *
ԵՎՐՈԱՐԺԵՔՆԵՐ
— Есть палестинец – есть проблема, нет палестинца нет – проблемы!
* * *
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ` ԱԺ–ՈՒՄ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պարգեւավճար ստացած` ուսապարկավոր մեծացած:
* * *
ՀՀ–Ն` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՒԲԵՐՆՅԱ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
(ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԳՄՍ–ից հայտնում են, որ ելնելով Ադրբեջանի խաղաղության պայմանագրի տարբերակից, ՀՀ–ում պատմության դասագրքերը նույնպես պետք է հարմարեցվեն Ադրբեջանի պահանջներին:
* * *
ՏՌՈՒՍԻԿԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԷ
(ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԵՍԿՈԴ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ օդում կախված լուրերի` փաստաբանների հագուկապը կարգավորող հանձնաժողովը ներքնաշորերի տենդերը տալու է «Տռուսիկ Գագոյին»:
* * *
ՌԱԿԻՐՈՎԿԱ
(ԱՎԻՆՅԱՆԻՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Նիկոլը ինչքան էլ քաքապետացուներին ռակիրովկա անի, մեկ ա` հետընտրական ցուգցվանգը շարունակվում է։