Ուկրաինական ուժերը Բախմուտի ուղղությունում նորից կատաստրոֆիկ վիճակում են (´Քարտեզ)
ՄիջազգայինԿրկին գերակտիվացած Բախմուտի (Արտեմովսկի) ուղղության հետ կապված հեղինակավոր ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը տեղեկացնում է.
«Դատելով եկող նախնական տեղեկություններից՝ մեր հրետանավորների երկօրյա լուրջ աշխատանքը և հետևակի համառությունը տալիս են իրենց պտուղները։
Մերոնք հարձակվում են (և առաջ են շարժվում) Իվանովսկու, Բոգդանովկայի, Գրիգորովկայի և Մինկովկայի տարածքում գտնվող բարձունքներով։ (Բնակավայրերը ոչ թե գրոհվում են, այլ ուղղակի շրջանցվում` ինտենսիվորեն կրակի տակ պահելով): ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ:
Միևնույն ժամանակ, Արտյոմովսկիր հարավում, կրակի նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Օստրովի» վրա (Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր աջակիցը Կլեշչևկայից արևմուտք) գրոհելու համար։ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՐՏԵԶ: Եվ հաշվի առնելով Սոլեդարից 106-րդ հյուսիսից մեր դեսանտայինների ակտիվությունը, հարձակման ընդհանուր ճակատն այսօր հասնում է գրեթե 40 կմ-ի (ճակատի երկայնքով)։
Հարձակումները գալիս են շատ լայն ճակատով։ Ի դեպ, նշվել է հակառակորդի հրետանու ակտիվության կտրուկ անկում, ինչը հանգեցնում է հակառակորդի հետեւակի մարտական կայունության կորստի։ Ուկրաինայի զինված ուժերը գերության են հանձնվում օպորնիկներով, ոչ թե հերթով, այլ տեղ-տեղ տասնյակներով»։
Ըստ առաջին քարտեզի` ռուսական ուժերն արդեն գործնականում Չասով Յար քաղաքի վերին մատույցներում են: Ընդ որում, մի շարք աղբյուրներ հաստատում են, որ ուկրաինական ուժերի մոտ այս հատվածում եւ այդ թվում` Չասով Յարում խուճապային տրամադրությունենր են, շատ մեծ է դասալքությունը, շատերը նախընտրում են գերի հանձնվել:
Իսկ ահա հարավում, եթե Պոդոլյակի հիշատակած «Օստրովը» ռուսական ուժերը գրավեն, ինչը հնարավոր է տեղի ունենա այսօր-վաղը, ապա կկարողանան արագորեն դուրս գալ Չասով Յարի հարավային գոտի: Այսինքն, եթե Կիեւը կատաստրոֆայի էր ստասում Ավդեեւկայում, եւ այստեղ է կենտրոնացրել ունեցած բոլոր ռեզերվները, ապա դրա արդյունքում այդ կատաստրոֆան կարող է ստանալ հենց Բախմուտի հատվածում: Ի դեպ, թերեւս պատահական չեն լուրերը, որ «Վագների» էական ուժեր, արդեն այլ կարգավիճակով, ներկայումս գործում են հենց Բախմուտի իրենց քաջ ծանոթ ուղղությունում: