Օզբիլիսը` Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասին
ՍպորտՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:
«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Հավատում եմ, որ կարող եմ շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին:Մխիթարյանի մասին արդեն ասել եմ և կարող եմ էլի ասել։
Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Առաջինը ես կցանկանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք: Բոլորիս նպատակն այն պետք է լինի, որ մեր ֆուտբոլը զարգանա»,- ասել է Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։