Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում
ԹեմաԱլիևը կրկին ստել է՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չկան. X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այս դեպքում զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին, նաև՝ տասնյակ վիրավորներ», - գրել է նա՝ ներկայացնելով զոհերի մասին BBC-ի հոդվածը։
«BBC-ի այս հոդվածը բավական է»,-ընդգծել է նա։