Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից
Միջազգային
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի հեռախոսազրույցից:
Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու իր սկզբունքային դիրքորոշումը։
Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը խաղաղ բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները՝ մեղմելու խաղաղ բնակիչների տառապանքը և թուլացնելու հակամարտությունը։
Բացի այդ, կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել շարունակելու փոխգործակցությունը Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։