Փոխարժեք: $ , ,
Արեւմտյան կառույցների ապակառուցողական ազդեցությունը Հայաստանում «Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ հարց՝ Փաշինյանին Հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է․ Փաշինյան (տեսանյութ) Մեր հարաբերությունների պատմությունը խորը անվստահության հիմք է․ Փաշինյանն՝ Ալիևի մասին Նա կդառնար 43 տարեկան Մնացածը пахат, ու հիմա մի թշվառ ուզում է էդ մի քանի օրվա ուրախության փողն էլ թալանի... Խոցվել է ռուսական A-50 ինքնաթիռ (Տեսանյութ) Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է,որ չդավաճանի. Է. Շարմազանով Ոմանք բախտավորներ, իսկ ոմանք էլ՝ դժվարին ճակատագրով. ինչ էր ասում Վանգան ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների մասին Ռազմական օդանավերով Իսրայելից Ադրբեջան սննդամթերք չեն բերում, բնականաբար, զինամթերք է. Իսպիրյան

Արցախի ԱԺ-ն վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը․ հայտարարություն

Ներքաղաքական

Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին: Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ .

«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը:

Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։

Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»,- ասված է հայտարարության մեջ։


Արեւմտյան կառույցների ապակառուցողական ազդեցությունը Հայաստանում«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ հարց՝ ՓաշինյանինՀարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է․ Փաշինյան (տեսանյութ)Մեր հարաբերությունների պատմությունը խորը անվստահության հիմք է․ Փաշինյանն՝ Ալիևի մասինՆա կդառնար 43 տարեկանՄնացածը пахат, ու հիմա մի թշվառ ուզում է էդ մի քանի օրվա ուրախության փողն էլ թալանի...Խոցվել է ռուսական A-50 ինքնաթիռ (Տեսանյութ)Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է,որ չդավաճանի. Է. ՇարմազանովՈմանք բախտավորներ, իսկ ոմանք էլ՝ դժվարին ճակատագրով. ինչ էր ասում Վանգան ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների մասինՌազմական օդանավերով Իսրայելից Ադրբեջան սննդամթերք չեն բերում, բնականաբար, զինամթերք է. ԻսպիրյանՈւկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կժամանի Հայաստան. Factor.amՈտքի կանգնեք, որ վաղը ստիպված չլինեք մաքրել թուրքի ունիտազ. Նաիրա ԶոհրաբյանՄիայն դեպի հաղթանակ․ Շոյգուն դիմել է զինծառայողներինԿառավարությո՛ւն, մեզ սխալ եք հասկացել. Սեմյոն ԲաբայանՄտածող քաղաքացին վտանգավոր է Նիկոլի համար. Սամվել ՆիկոյանԱդրբեջանն ու Նախիջեւանը սպասում են այն օրվան, երբ Սյունիքը լրիվ կդատարկվի. ՊողոսյանԵրևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը․ օգնության են հասել փրկարարներըՀայաստանը պետք է ոչ թե մազերը պոկի, այլ պատրաստվի հաջորդ պատերազմին. փորձագետ.24NewsԵթե Ազնավուրը ողջ լիներ, Արցախի հարցը հաստատ մի քիչ ուրիշ ձեւ կլուծվեր. Սամվել ԳասպարյանԵրևանը ցուցադրաբար գերադասեց ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ից կեղծ դիտորդներ հրավիրել․ ՌԴ ԱԳՆՄոսկվան պատրաստվում է մեծ հարձակման, եւ ոչ միայն ՈւկրաինայումԻնչ կտա Նիկոլին՝ Պուտինի «զոնտիկից» Մակրոնի «զոնտիկի» տակ «թռիչքը»Պապիկյանը օդանավակայանից ճանապարհել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրևանում թալանել են ճանաչված դերասան Արման Նավասարդյանի ավտոմեքենան․ shamshyanԱտեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 5800 զինծառայողՈւժգին պայթյուն՝ Թուրքիայում․ կա զոհ (տեսանյութ)ԲԱՄԲԱՍԱՆՔԲաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասինՀԱՊԿ-ի հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռшզմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, Երևանը մերժել է հեռահար նպատակներով. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ՓաշինյանինԶԱՐՄԱՆՔԿրկին զգուշացնում ենք՝ Ադրբեջանը և նրա դաշնակիցներն ընդդեմ ՀՀ-ի հերթական ագրեսիային են պատրաստվումՆիկոլի աներձագ «Ասկյար Հրաչիկը» լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ հունից դուրս է եկել․Yerevan TimesԵրկար սպասված նորությունը… Արտաշ Ասատրյանը հայտնում է․starnews.amՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ԵՏԵՎՈՒՄ ԽԱՎԱՐԻ ՈՒԺԵՐԻ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆԹող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա ՍարգսյանՍկանդալ` Դավթաշենի թաղապետարանո՞ւմՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազիԻնչ ասաց Մուրը Նիկոլի ականջին․ Հաֵյկ Բաբուխանյանը փակագծեր է բացումԱդրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում հայկական բանակում բարեփոխումների շուրջ, բայց ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում․ ՓաշինյանԱրտագնա աշխատանքի մեկնողներ, պետբյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն, սա էր Նիկոլի ասածը. ԶաքարյանՓաշինյանի հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերшզմի, անհիմն են. Ադրբեջանի ԱԳՆՆիկոլը մոլորեցնելով ժողովրդին հանձնեց Արցախը«Էջմիածին» խմբակցությունը կոչ է անում փետրվարի 24-ին հավաքվել Մայր Աթոռում՝ պաշտպանելու եկեղեցունՊապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀՀ քաղաքացիները պետք է հարկ վճարեն, որպեսզի Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ առնչվող ասֆալտ փռող ընկերությութնունները դրանք մսխենՈւր են գնում Ադրբեջանն ու Թուրքիան. Մանրամասնում է հայտնի թուրքագետըԱրմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնիցVisa-ն եւ Յունիբանկը հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկըՉի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Բաքվի հայտարարությունը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода