Նոր մանրամասներ բլոգերի վերաբերյալ
ՌԴ միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Սերգեյ Ցեկովն ասել է, որ Երևանում բլոգեր Յուլիա Ֆինեսի վրա հարձակված «ակտիվիստները» պետք է համապատասխան կերպով պատժվեն։ Այս մասին հայտնում է NEWS.ru-ն։
Միաժամանակ, նա հավելել է, որ աղջիկն ինքը սադրիչ է, և նրա ստացած պատասխանը համապատասխանում է Հայաստանում իր գործողություններին․
«Նման արարքների համար պետք է համապատասխան պատիժներ լինեն և Հայաստանում, և Ռուսաստանում ։ Այս հարցով պետք է առարկայորեն զբաղվել և, հնարավոր է, խստացնել պատիժները նման գործողությունների համար ։ Բայց, իմ կարծիքով, այս աղջիկը սադրիչ է: Նույնիսկ առանց մեծ հետաքննությունների կարելի է այդ մասին հայտարարել։ Պատասխանը, որը նա ստացել է, համապատասխանում է Հայաստանում տարիներ շարունակ նրա արարքներին»,- նշել է Ցեկովը։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել ենք, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով: