Փոխարժեք: $ , ,
Բայդենի «չար կատակը» Կիեւի գլխին 48-ամյա կինը պատմել է իր առաջին խմբակային օրգիայի մասին Հեզբոլլահը հարվածել է իսրաելական հրամանատարական կետին «ՀԱՃԵԼԻ ԷՐ, ՈՐ ԵՐԿՈՒ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՈՎ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՊԱՏՎՈ ՀԱՐԹԱԿԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է Բացառիկ մարդիկ են․ 7 պատճառ Խեցգետինի հետ ընկերանալու համար «Զվարթնոցից» զորքերի դուրսբերման հարցը կարող է դրդել ՌԴ իշխանություններին ամենակարճ ժամկետում տարհանել զորքերը և կտրուկ մերկացնել ոչ ամենահանգիստ սահմանը․ Sputnik Արմենիա «Զվարթնոց» օդանավակայանում որոշումներն ընդունում են հայ սահմանապահները․ Ազատխանյան Արարատ Միրզոյանն Անթալիայում մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով քննարկմանը (ուղիղ) Րոպեներ անց Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի Ռեստորանային սպորտի միջազգային մրցույթը. ՖՈՏՈ

Ոստիկանը, փրկարարը պետք է լինեն ամենավստահելի մարդիկ․Փաշինյանը՝ Ջրային պարեկային ծառայության բացմանը

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Ներքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ ստորաբաժանման ծառայության մեկնարկի առիթով: Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է:

Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այս հարցում նույնպես մեզ աջակցություն ցուցաբերելու համար: Խոսքը Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է, Եվրամիության մեր գործընկերները Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրից էլ մեզ աջակցում են, և այդ աջակցությունը շարունակական է:

Ընդհանրապես՝ մեզ ամեն անգամ թվում է, որ ահա, մոտենում ենք Պարեկային ոստիկանության եզրափակիչ ակորդին, բայց նաև իրականությունը, իրադրության իրական գնահատումն ինձ բերում է այն եզրակացության, որ ընդհանրապես, բարեփոխումներն ավարտ չեն ունենում: Խոսքը վերաբերում է նաև Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացին:

Մենք այսքան երկար և հետևողական աշխատում ենք, Պարեկային ոստիկանությունն, ահա, այլևս ամբողջ հանրապետությունում իրողություն է:

Ո՞րն է հաջորդը՝ Ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պիտի Քրեական ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, պետք է հիմնենք Ոստիկանության գվարդիա, պետք է Ոստիկանության կամ Ներքին գործերի նախարարության ակադեմիան նոր որակ և շունչ ստանա: Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտին և բացմանն ենք սպասում:

Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ հիմնադրման այս բոլոր աշխատանքները, երբ տեղի ունենան, բնականաբար, դրանով չի ավարտվելու բարեփոխման գործընթացը: Հարց կառաջանա՝ ի՞նչ է լինելու հաջորդը նույն Պարեկային ծառայության մեջ: Մենք այդ քննարկումներն սկսել ենք և այդ պրոցեսները շարունակում ենք, իրականացնելու ենք:

Հաջորդը լինելու հետևյալը՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալ որակների բարձրացման շարունակաբար և անընդհատ գործընթաց պետք է տեղի ունենա: Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ ուզում ենք, և այդպես կլինի անխուսափելիորեն, որ Ոստիկանությունում կամ Պարեկային ծառայությունում ծառայեն լավագույն վարորդները, լավագույն մոտոցիկլետավարները, լավագույն նավավարները:

Փրկարար ծառայության բարեփոխումներն են առաջիկայում նախատեսվում: Փրկարար ծառայությունում, ինչպես և Ոստիկանությունում, ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Այս նրբության վրա ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որովհետև ոստիկանները և փրկարարները նրանք են, ում մարդիկ նեղ իրադրության մեջ հայտնվելու դեպքում, դիմում են: Ընդհանրապես՝ մենք մեր առօրյա կյանքում ո՞ւմ ենք դիմում առաջինը, երբ մի խնդիր ենք ունենում. մեր ամենավստահելի մարդկանց: Հետևաբար՝ Հայաստանում Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կամ ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ:

Ես ուզում եմ նորից բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա՝ Ոստիկանությունում, Պարեկային ոստիկանությունում կոմպրոմիսներ չեն լինելու, որևէ կոռուպցիոն երևույթ նկատվելու դեպքում, կամ նույնիսկ չպետք է թողնենք, որ նկատվի, կանխարգելիչ աշխատանք պետք է իրականացնենք: Պարեկային ծառայության և ընդհանրապես՝ այս նոր Ոստիկանության յուրաքանչյուր աշխատող պետք է ինքն իր համար արձանագրի՝ այս աշխատանքն իր համար երաշխավորված է այնքան ժամանակ, ընդ որում՝ սոցիալական երաշխիքների շարունակական ուժեղացմամբ, կամավոր ատեստավորման համակարգերով, աշխատավարձերի շարունակական բարձրացմամբ, քանի դեռ նա բարեվարք է և պրոֆեսիոնալ: Հետևաբար՝ նրանք, ովքեր կհատեն բարեվարքության և պրոֆեսիոնալության նեգատիվ գիծը, այլևս Ոստիկանությունում, Պարեկային ծառայությունում չպետք է աշխատեն


Բայդենի «չար կատակը» Կիեւի գլխին48-ամյա կինը պատմել է իր առաջին խմբակային օրգիայի մասինՀեզբոլլահը հարվածել է իսրաելական հրամանատարական կետին«ՀԱՃԵԼԻ ԷՐ, ՈՐ ԵՐԿՈՒ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՈՎ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՊԱՏՎՈ ՀԱՐԹԱԿԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆՆոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել էԲացառիկ մարդիկ են․ 7 պատճառ Խեցգետինի հետ ընկերանալու համարԱնետա Բաբայանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական «Զվարթնոցից» զորքերի դուրսբերման հարցը կարող է դրդել ՌԴ իշխանություններին ամենակարճ ժամկետում տարհանել զորքերը և կտրուկ մերկացնել ոչ ամենահանգիստ սահմանը․ Sputnik Արմենիա «Զվարթնոց» օդանավակայանում որոշումներն ընդունում են հայ սահմանապահները․ ԱզատխանյանԱրարատ Միրզոյանն Անթալիայում մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով քննարկմանը (ուղիղ)Րոպեներ անց Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի Ռեստորանային սպորտի միջազգային մրցույթը. ՖՈՏՈՄարտի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներըԻնչպիսին է մարտ ամսվա եղանակային կանխատեսումը Հայտնաբերվել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն ՍարգսյանըԴիմակավորված ու զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայաններից մեկում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներԻնչ գործիքակազմով է ԱՆ-ն վերահսկելու էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումը․ Մանրամասնում է ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետըՍուրեն Պապիկյանը հրավիրում է Վազգեն Սարգսյանին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացմանըՈմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կբարձրանան կարիերայի սանդուղքով. Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․Նման կառույցներից դուրս գալու գործընթացը 1 կամ 2 ժամվա հարց չի․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, երբ ու ինչ իրավիճակում ՀՀ-ն պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ-իցՈւկրաինական էլիտան Զելենսկու դեմ ընդդիմություն է ձևավորում Զալուժնիի շուրջԱնդրանիկ Գրիգորյանի կողմից Համիդու Յակուբի սպանության պահը ֆիքսել է տեսախցիկը. ինչ է կատարվել (Տեսանյութ)«Պուտինի հայտարարության շատ հստակ իմաստը կարծես հասել է Փարիզ». Պուշկով«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով ՀՀ իշխանությունները ո՛չ նպատակ են դրել, ո՛չ էլ ուզում են, որ բռնի տեղահանված արցախցիներն Արցախ վերադառնան․ ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր «Ժողովուրդ». Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը իր 2 անդամներին մանդատից զրկելու հարցով դատական հայց է ներկայացրել«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել«Ժողովուրդ». Որպես հավատարմության նշան՝ ԱԺ նախագահն իր խոսնակին ստիպել է ՔՊ-ական դառնալ«Անուղեղ ապուշ». ԱՄՆ-ուկ կատաղել են Ռուսաստանի վրա Օսթինի հարձակումների պատճառովՈւկրաինայի ընդհանուր կորուստները այս տարի ըստ ՌԴ ՊՆ-ի«Փաստ». Սկսում են գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր իշխանություն ձևավորելն է«Հրապարակ». Երբ է նախատեսվում հանրաքվեն. Փաշինյանը հանդիպել է խորհրդի անդամներին«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանի եղբայրը կրկին կառաջադրվի՞ ՍԴ դատավորի պաշտոնումՌուսական զորքերը մեծացնում են հարձակման տեմպերը. Business InsiderՄակրոնի հայտարարությունը պետք է դիտարկել, որպես մեծ աճուրդի մեկնարկ. ուկրաինական աղբյուրՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստըՇնորհակալություն ենք հայտնում եւ խոնարհվում ենք իր հիշատակի առաջ. հարգանքի տուրք` ՀՀ ազգային հերոսինՏեսնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքը՝ Նիկոլայ Ռիժկովը մի գիշերում ճերմակեց. Մարիա Պիմենովա (aravot.am)Պարտություններից զատ, Զելենսկին էլ ավելի անբուժելի գլխացավ ունիԻսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանըԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցասեր հայորդիներիԻնչու «կլասիկ Էդմոնը» որոշեց Նիկոլի «վարյից թռնել»«Վերդերի» և «Զենիթի» առաջարկները ֆինանսապես չբավարարեցին Տիկնիզյանին. «Լոկոմոտիվի» մեկնաբանությունըՏեղեկատվություն Չեխիա-Հայաստան խաղի վերաբերյալ Զելենսկին չի այցելի Հայաստան. Radar.am270.000 դոլա՞ր… Իրականում որքան էր վճարել Արտաշ Ասատրյանը գովազդի համար, և ինչու՞ էր ծաղրում համացանցը․starnews.am«ՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ՈՒՆԻ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ է գուժում Նիկոլին լքած կամ նրանից լքված Մարուքյան Էդմոնը.Yerevan Times

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода