Բայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում
ՄիջազգայինԲայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել: Այս անգամ նախագահի որդին մեղադրվում է 1,4 միլիոն դոլար հարկերից խուսափելու մեջ։
Դա ներառում է կեղծ հարկային հայտարարագրեր ներկայացնելը և 2016-ից 2019 թվականներին կատարված այլ խախտումները, գրում է AP-ն։ Այս ընթացքում Հանթերը «պայքարում էր կախվածության դեմ», նշում է գործակալությունը։ Նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։
Նախկինում Հանթերին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք ձեռք բերելու համար. նա ատրճանակ էր գնել 2018 թվականին, թեև թմրանյութ էր օգտագործում (այն ժամանակվա օրենքով թմրամոլներին արգելվում էր զենք ունենալ)։